Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:55 28-04-2025

Սահմանազատման գործընթացն Ադրբեջանի համար ընդամենը Տավուշից տարածքները «գրավելու» նպատակ ուներ. Մեսրոպ Առաքելյան

Ինչպես և սպասվում էր՝ սահմանազատման գործընթացը սկսվեց և ավարտվեց այնտեղ, որտեղ տարածքներ պետք է զիջեր Հայաստանը։ Մեկ տարի է՝ գործընթացն այլևս չի շարունակվում, որը պետք է ապահովեր Հայաստանի սուվերեն տարածքների վերադարձ ադրբեջանական ներխուժումից, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Ակնհայտ է, որ սահմանազատման գործընթացն Ադրբեջանի համար ընդամենը Տավուշից տարածքները «գրավելու» նպատակ ուներ, սահմանի մնացած հատվածում Ադրբեջանը բարելավել է իր դիրքերը ռազմական ներխուժման միջոցով, և գործընթացի հետագա շարունակությունը ձեռնտու է լինելու միայն Հայաստանին։

Սահմանազատման գործընթացի սառեցման հիմնական խնդիրն առանց միջնորդների գործընթաց նախաձեռնելն էր, որի մասին բազմիցս նշել ենք։ Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվեր ԵԱՀԿ հովանու ներքո՝ ԵԱՀԿ կողմից հրապարակված «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում. մարտահրավերներ և լուծումներ» ուղեցույցում առկա սկզբունքների և մոտեցումների հիման վրա։

Ադրբեջանի հետ խնդիրների կարգավորումն առանց միջնորդների հայտնվում է փակուղում, ինչն իր մեջ պարունակում է նոր ռիսկեր խաղաղության հասնելու ճանապարհին»,- գրել է Առաքելյանը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան