Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը շարունակում է լինել մի շարք առաջատար ակումբների հետաքրքրությունների առանցքում։
Հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը», հայտնում է «Инсайды от Карпа» տելեգրամյան ալիքը։
Ավելի վաղ տեղեկություն կար այն մասին, որ Էդուարդին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»։ Հայաստանի՝ 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև մի շարք թիմեր։