Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:05 09-03-2023

Գելն ու Լևոնը վիրավոր էին, Անդրեի գլխի կեսը չկար․ Վեներան ուզում էր պատերազմ տանել նաև 19-ամյա թոռնուհուն

Վեներա Գյուլինյանը պայքարի դաշտ առաջին անգամ մտավ 1992 թվականին։ Ծնունդով Շամշադինից էր ու ցանկանում էր իր ներդրումն ունենալ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում։ Ասում է՝ ընտանիքով եկան սահմանային Չինարի և միացան գյուղի պաշտպանության համար մղվող մարտերին։



«Կարծում եմ, որ միայն տղամարդիկ չէ, որ պետք է պայքարեն հայրենիքի համար։ Կինը ուժ է՝ տղամարդու կողքին»,- Օրագիր․News-ի հետ զրույցում ասաց Վեներա Գյուլինյանը։ Վեներան կամավորագրվեց և մասնակցեց նաև 44- օրյա պատերազմին։ Ամուսնու հետ միասին միացան «Տիգրան Մեծ» ջոկատին․ «Ուզում էի հետս տանել նաև 19-ամյա թոռնուհուս։ Նա եկեղեցի մտավ ու ասաց՝ տատիկ մոմը վառեմ ու գամ։ Ես սպասեցի մեր աղջկան, բայց նա չկարողացավ մեզ հետ գալ։ Ես շտապում էի, որ րոպե առաջ հասնեմ Արցախ։ Սեպտեմբերի 29-ին Քանաքեռում զենք և զինվորական հագուստ ստացանք։ Գնացինք Արցախ՝ Մատաղիսի Մաղավուզ գյուղ»։



Վեներա Գյուլինյանը նկատում է՝ տղամարդկանց հետ մարտի դաշտում դժվար է, բայց ուժն ու կամքը նրանք են թելադրում։ «Ականն ընկավ մեր ուղղությամբ ու տղաները ուզեցին հայհոյել, գոռացի՝ տղաներ ես էլ այստեղ եմ։ Զոհեր ունեցանք՝ Վաչեն, Արտակը․․․ցավը խեղդում է, բայց լաց չեմ լինի»,- պատմեց ազատամարտիկը։

Ասում է, երբ տղաները զոհվեցին իր ինքնազգացողությունը վատացավ։ Վեներա Գյուլինյանը սրտխառնոց, գլխապտույտ է ունեցել։ «Մեջս ուժ գտա, տիրապետեցի զգացումներս։ Չորս տղաներ էլ բարձր ջերմություն ունեին, որովհետև համավարակի օրերն էին։ Ռմբակոծությունը ուժեղանում էր և վտանգված էր բուժկետը։ Հողը թափվում էր մեր վրա։ Ես աղոթում էի, որ ոչ ոք չտուժի։ Այդ ժամանակ հրամանատարը՝ Կորյուն Ղումաշյանը ասաց, որ տղաները զոհվել են»,- պատմեց Վեներա Գյուլինյանը։


Վեներա Գյուլինյանը ասում է, որ ծանր է եղել նաև գերիներին հիվանդանոց բերելու ճանապարհը․ «Սկզբից տղաներին բերեցինք Սիսիանի հոսպիտալ՝ Գելն էր ու Լևոնը։ Անդրեն շատ ծանր վիրավոր էր, բերեցինք Երևան։ Անդրեի գլխի մի մասը չկար։ Բժիշկը ասաց, որ ինքը պետք է պայքարի։ Թույլ տվեցին, որ մտնեմ Անդրեի մոտ։ Նա նայեց ինձ հուզված, աչքից արցունք գնաց ու ես հասկացա, որ Անդրեն ապրելու է։ Ես էլ չեմ ուզի, որ կրկնվի այս ամենը»,- եզրափակեց Վեներա Գյուլինյանը։



Կին ազատամարտիկը հուզվում է, երկար չի խոսում։ Ասում է՝ տղաների կյանքը ափսոս էր, որովհետև նրանց արյունով ներկված հող ենք թողել թշնամուն։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո