Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:46 06-03-2023

Պարեկները փետրվարի 27-ից մարտի 6-ը Երևանում հայտնաբերել են 5072, վեց մարզերում՝ 6213 խախտում

Երևանի պարեկները փետրվարի 27-ից մարտի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5072 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 148 մեքենա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 163, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 277 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 107, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 2, չամրակապված վարելու՝ 113, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 231, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 587 իրավախախտումներ։ 260 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 533-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 107-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 81 անձ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6213 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 267 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 101, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 436 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 54, չամրակապված վարելու՝ 677, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 134 իրավախախտումներ։ 345 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1615-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 74-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 35 անձ։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում