Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ազգային թիմում կարիերան ավարտելուց 1 տարի անց պատասխանել է վերադառնալ-չվերադառնալու մասին հարցին․
Հենրիխը հարցազրույց է տվել proffotball-ին՝ ասելով․
«Ցավոք սրտի՝ հավաքականում իմ հաջորդ հանդիպումը չի լինի։ Չեմ զղջում իմ որոշման համար։ Միշտ իմ որոշումներն ընդունել եմ սառը գլխով ու հանգիստ սրտով՝ չնայած, որ այդ որոշումը շատ դժվար է կայացվել։ Ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտել կարիերան, քան 2 քայլ ուշ։ Զգացի, որ ժամանակն է։ Դետալների ու խնդիրների մասին կխոսեմ ֆուտբոլային կարիերայիցս հետո․ ամեն ինչ կբացատրեմ և կպատմեմ։ Իմ երկրի ազգային հավաքականին հաջողություն եմ մաղթում առաջիկա խաղերում՝ հատկապես Թուրքիայի ընտրանու դեմ խաղում։ Ժամանակն է, որ արդեն նոր սերունդն իր վրա վերցնի պատասխանատվությունը։ Հուսով եմ՝ տղաները պատվով և պատասխանատվությամբ հանդես կգան»,- ասել է Մխիթարյանը։