Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:06 01-03-2023

Ընտանեկան բռնության պատճառները մեր ադաթներն են. Գուրգեն Արսենյանը կոչ արեց կրթել սերնդին դեռ մանկապարտեզից

Մենք ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին ենք խոսում, ոչ թե պատճառների վերացման մասին։ Ազնվորեն պետք է նշենք, որ բռնության պատճառները մեր ավանդույթներն են, մեր մտածելակերպը, մեր պատկերացումները, մեր ադաթները, այդ ադաթների նեգատիվ դրսևորումները։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը քննարկելիս, ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

ՔՊ-ական պատգամավորը կոչ արեց պատճառները վերացնելու համար ջանքերն ուղղել դաստիարակությանը դպրոցից և մանկապարտեզից, որտեղից պետք է արմատախիլ անեն պատճառները։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը