Ներքին 3 տարի առաջ - 13:22 27-02-2023

ԱԱԾ-ն առաջարկում է պետական գաղտնիք պարունակող հույժ գաղտնի տեղեկությունների պահպանման սահմանել 30 տարի՝ գործող 10 տարվա փոխարեն

Պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկությունների պահպանության համար: Մասնավորապես՝ առաջարկվում է գործող 30 տարվա փոխարեն 40 տարի սահմանել պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության տեղեկությունների պահպանման ժամկետը: Հույժ գաղտնի տեղեկությունների պահպանման ժամկետ է առաջարկվում սահմանել 30 տարի՝ գործող 10 տարվա փոխարեն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը՝ ներկայացնելով Պետական գաղտնիքի մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

Գործող օրենքով պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության տեղեկությունների պահպանման ժամկետ է սահմանված մինչև 30 տարի, իսկ հույժ գաղտնի տեղեկությունների պահպանման ժամկետ՝ 10 տարի:

«Ներկայացված օրենքների նախագծերով առաջարկվում է լուծել տարիների ընթացքում ոլորտում առաջացած իրավական խնդիրները, վերացնել օրենսդրական բացերը, առավել հստակ կարգավորումներ նախատեսել պետական գաղտնիք կազմող տեղեկությունների շրջանառության համար։ Միաժամանակ, կվերանայվեն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները»,- ասաց Հարությունյանը։

ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով՝ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն եղել, սակայն նախագծերի փաթեթը լրամշակվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ինչպես նաև հանձնաժողովի կողմից կազմակերպած աշխատանքային քննարկումների ընթացքում։

«Մասնավորապես, պետական գաղտնիքի մասին օրենքի նախագծում խմբագրվել են պետական գաղտնիքի և պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասկացությունները։ Հստակեցվել է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հասկացությունը։ Նախագիծը լրացրել է գաղտնագրման համաչափության սկզբունքով՝միաժամանակ սահմանելով այդ սկզբունքի բովանդակությունը։ Վերանայվել են իրավունքների ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ դրույթները՝ նախատեսելով ավելի մեղմ կարգավորումներ։ Պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկությունների պահպանության համար սահմանվել են առավել երկար՝ համապատասխանաբար 40 և 30 տարի պահպանման ժամկետներ։

Հստակեցվել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին ծանոթանալու վերաբերյալ դրույթները, նոր խմբագրությամբ են շարադրվել եզրափակիչ մասն ու անցումային դրույթները՝ առավել հստակ ամրագրելով օրենքի առանձին կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամանակահատվածները»,- տեղեկացրեց Հարությունյանը։

ԱԱԾ տնօրենի տեղակալը նաև հավելեց, որ նախագծում կատարվել են մի շարք խմբագրական բնույթի փոփոխություններ։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ