Ուղիղ եթեր
@stonemaidens It’s a beautifully written thriller on Amazon 🥹❤️ #stonemaidens #booktok #authorsoftiktok #thrillerbooks #books ♬ original sound - e

Ինչպես Tiktok-ը հայտնի դարձրեց անուշադրության մատնված գիրքը

Մշակույթ 2 տարի առաջ - 23:00 25-02-2023
Մոտ մեկ տասնամյակ գրեթե չվաճառված գիրքը անցյալ շաբաթ դարձավ Ամազոնում ամենապահանջվածը։
Լոյդ Դեվերո Ռիչարդսից պահանջվել է 14 տարի իր “Stone Maidens” («Քարե աղջիկներ») վեպը գրելու համար։
Այժմ՝ գրքի հրատարակումից 11 տարի անց, նրա վեպը Ամազոնում սերիական մարդասպան/թրիլլեր ժանրի թիվ մեկ գիրքն է և այս ամենը շնորհիվ նրա դստեր:

Ընդամենը երկու շաբաթ առաջ Ռիչարդսի դուստրը՝ Մարգարիտը, տեսանյութ հրապարակեց TikTok-ում՝ ներկայացնելով հոր գրած վեպը։ Այդկերպ նա հույս ուներ օգնել հորը, որ կսկսեն կարդալ հոր վեպը։
Այս օրերին տեսահոլովակը դիտվել է ավելի քան 48 միլիոն անգամ, իսկ այդ ընթացքում Ամազոնում «Քարե աղջիկներ»-ը դարձել է բեսթսելլեր։
Փետրվարի 24-ին Studio 1A-ին տված հեռուստահարցազրույցում Մարգարիտ Ռիչարդսն ասաց, որ «մեծացել է՝ հետևելով, թե ինչպես է հայրը գրում իր վեպը», ուստի «իմացել է, թե որքան ջանք ու ժամանակ է նա ծախսել դրա վրա»։

Բայց տպագրվելուց հետո, գիրքը մեծ հաջողություններ չի գրանցել։ Չնայած դրան հեղինակը չի հուսահատվել ու սկսել է գրել վեպի շարունակությունը։ Դա հիացել և միևնույն ժամանակ տխրեցրել է դստերը, քանի որ առաջին գիրքը փաստացի ձախողել էր։ Ահա այդտեղ էլ նա որոշել է, առանց հոր իմացության, TikTok-ում ներկայացնել հոր առաջին վեպը։

Հեղինակն ապշել է, տեսնելով, թե ինչ կայծակնային արագությամբ է աճում հետաքրքրությունն իր տասնամյա վեպի հանդեպ։
«Այնքան շատ են դրական ու հիացական արձագանքները և այնքան լավ է, որ այդքան երիտասարդ սիրում է կարդալ»,- եզրափակեց հեղինակը։

Բացի Ամազոնի թիվ մեկ գիրքը լինելուց, Լոյդ Ռիչարդսը նաև իմացավ, որ գիրքը հատուկ կցուցադրվի ու կվաճառվի Նյու Յորքի “Shop at 30 Rock” հասցեում։

Ահա թե ինչպես սոցցանցը մեծ համբավ ու հաջողություն բերեց Լոյդ Ռիչարդսին։

Արմինե Մուրադյան



Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից