Երևան +12°
Խոսք Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:54 24-02-2023

1991 թվականին, երբ որ արդեն Արցախն անկախացել էր, դեռևս գոյություն չուներ անկախ Ադրբեջանական Հանրապետություն․ Պողոսյան

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովին ելույթ ունեցավ նաև քաղաքական գիտությունների մագիստրոս Վարդան Պողոսյանը։ Ավետիք Չալաբյանը ներկայացնելիս ընգծեց, որ Վարդան Պողոսյանի ելույթը նվիրվում է Արցախի Հանրապետությանը, որպես դե ֆակտո պետություն։

Պողոսյանն ասաց․ «Շնորհակալ եմ այս հնարավորության համար՝ ներկայացնելու իմ նկատառումները Արցախի Հանրապետության վերաբերյալ՝ որպես դե ֆակտո պետություն։

Այսօր մեր հանրային դիսկուրսում բազմիցս խոսվում է այն մասին, որ մենք պետք է ընդգծենք Արցախի ինքնորոշման իրավունքը, Արցախն ունի ինքնորոշման իրավունք և կայացել է որպես պետություն։

Երբ որ մենք խոսում են Արցախի ինքնորոշման իրավունքի մասին և մենք դրա մասին անպայման պետք է խոսենք, և դա Արցախի կողմից անկախության ձեռքբերման իրավական կարևոր հիմքն է, մենք, այնուամենայնիվ, պետք է երբեք չմոռանանք, որ անկախ անկախության ձեռքբերման հիմքերից Արցախը արդեն իսկ գոյություն ունի որպես պետություն։

Եթե նույնիսկ չլիներ ինքնորոշման իրավունքը ոչ միջազգային իրավունքում, ոչ խորհրդային միության իրավունքում միևնույն է պետությունը երբ որ առաջանում է դա պատմական փաստ է, այսինքն՝ պետության առաջացումը փաստի խնդիր է։ Թե ի՞նչ հիմքով է պետությունը առաջացել՝ հենվելով կոնկրետ իրավունքի վրա, թե հեղափոխության միջոցով, թե քաղաքացիական պատերազմի միջոցով և այլն, դա երկրորդական է։ Միջազգային իրավունքը ընդունում է այն իրողությունը, որ կա պետություն, միայն ելնելով այն բանից, թե արդյոք պետության հատկանիշները առկա են, թե՝ ոչ»։

Պողոսյանն ասաց, որ առկա են բացառություններ, որոնց կանդրադառնա զեկույցում։ Այնուհետև առաջարկեց, որ բանաձևը լինի ոչ թե Արցախի ինքնորոշումն է անսակարկելի, այլ Արցախի անկախությունն է անսակարկելի։

«Արցախը արդեն առնվազն 30 տարուց ավելի ժամանակահատվածում անկախ պետություն է՝ անկախ իր ճանաչումից, անկախ իր միջազգային իրավական ճանաչումից Արցախը անկախ պետություն է, որովհետև բավարարում է միջազգային իրավունքում պետականությանը ներկայացվող բոլոր չափանիշներին»։

Ըստ Պողոսյանի՝ անկախ միջազգային ճանաչումից, տվյալ պետությունը, որը կարողացել է բավարարել պետականության չափանիշներին, գոյություն ունի և գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո։

«1991 թվականից հետո առնվազն Արցախի Հանրապետությունը անկախ պետություն է, և դա իրականցվել է և Խորհրդային Միության օրենսդրությանը համապատասխան և միջազգային իրավունքին համապատասխան։

Մենք պետք է շատ պարզ գիտակցենք, որ 1991 թվականին, երբ որ արդեն Արցախը անկախացել էր, դեռևս գոյություն չուներ անկախ ադրբեջանական հանրապետություն, որից անջատվել էր Արցախի Հանրապետությունը։

Արցախը անջատվել է ադրբեջանական ԽՍՀ-ից՝ սովետական օրենսդրությանը համապատասխան և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, երբ որ արդեն ակնհայտ էր, որ Խորհրդային Միությունը փլուզվում է դեկտեմբերի 8-ին, Արցախի ժողովուրդը բացարձակ մեծամասնությամբ արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման օգտին։ Դա վավերացվեց 1992 թվականի հունվարի 6-ին Արցախի խորհրդարանի որոշմամբ և առնվազն այդ պահից սկսած Արցախի Հանրապետությունը անկախ պետություն է»։

Պողոսյանը հիշեցրեց՝ ըստ Մոնտեվիդեոյի կոնվեցիայի առաջին հոդվածի՝ պետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ պետք է ունենա մշտական բնակչություն, սահմանված տարածք, կառավարություն և լրացուցիչ, բայց ոչ անհրաժեշտ հատկանիշ, այլ պետությունների հետ հարաբերությունեերի մեջ մտնելու կարողությունը։

Նա հիշեցրեց, որ նաև եվրոպական համայնքը 1992-ի հունիսին ողջունում էր, որ կոնֆլիկտի կողմերը համաձայնության են եկել զինադադարի և հատկապես ողջունում էին ՀՀ նախագահ Տեր-Պետրոսյանի ջանքերը, որ նրա խորհրդով ԼՂ իշխանությունները համաձայնություն են տվել այդ պլանին:

«Ակնհայտ է, որ Արցախի սուբյեկտայնությունից էր ելնում նաև Մինսկի խմբի գործունեությունը: Բոլոր ռաջարկվող տարբերակներում միշտ վերջնական փուլում առաջարկ է եղել, որ պայմանագրի ստորագրման համար լինի նաև ԼՂ-ն: Սա վկայում է, որ ԼՂ-ն առնվազն դե ֆակտո ճանաչվել է և Ադրբեջանի, և միջազգային հանրության կողմից:

Նույն Ադրբեջանը 1993-ին նույսիկ օգտագործել է ԼՂՀ արտահայտությունը: 1993-ի սեպտեմբերի 3-ին հայր Ալիևը ստորագրում է լիոզորություն այն ժամանակվա Միլի Մեջլիսի նախագահին, որ կազմակերպի բարձր մակարդակի հանդիպում Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև:

1993-ի օգոստոսին Ադրբեջանի ՊՆ նախարարն ու Արցախի ՊՆ նախարարը՝ Սերժ Սարգսյանը, ստորագրում են լոկալ հրադադարի պայմնագիր: Այդ փաստաթուղթը կա: Այսինքն՝ ԼՂ սուբյեկտայնությունը ընդունվել է Ադրբեջանի կողմից»,- ընդգծեց իրավաբանը:

Նա հայտարարեց, որ օդի մեջ կախված պնդումներ են, թե Արցախը Ադրբեջանի մաս է. «Ադրբեջանը չունի որևէ իրավական տիտղոս Արցախի նկատմամբ: Ադրբեջանի նարատիվը բավական բարդ է, իրենք մինչև հիմա չեն կարողանում ասել, թե իրենք ովքեր են. իրենք 1918-1920 թթ հանրապետության իրավահաջո՞րդն են, ինչպես գրել են անկախության հռչակագրում, թե՞ իրենց դիտարկում են խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ պետություն:

1991-ի հոկտեմբերին, երբ Ադրբեջանն ընդունեց Ադրբեջանի անկխության վերականգման մասին ակտը, դրանից առաջ ԼՂ-ն արդեն ինքնորոշվել էր և իրեն հռչակել ԼՂՀ:

Մենք ականատեսն ենք այն իրողության, որ ՀՀ իշխանություններն ավելի ադրբեջանական ու թուրքական դիրքորոշումներ են ցուցաբերում այս հարցում, քան հենց ադրբեջանցիները: 1991-ի Ալմաթիի հռչակագիրը ադրբեջանական նարատիվ է, բայց դա շրջանառության մեջ մտցրեց Հայաստանի վարչապետը:

Այս ամենն արվում է այն «հիմնավորվամբ», որ մենք թույլ ենք, չենք կարող պաշտպանվել եւ պետք է հրաժարվենք մի մասից, որ պահենք ամբողջը: Այդպես չի լինում: Եթե մենք պետություն ենք, պետք է կարողանանք մեզ պաշտպանել, եթե պետությունն իրեն չի պաշտպանում, ոչ ոք իրեն չի պաշտպանելու:

Հետևաբար Արցախի ճակատագիրը բոլորիս ճակատագիրն է, և մենք պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի կարողանանք պահպանել Հայաստանը, Արցախի Հանրապետությունը և հասնենք նրան, որ Արցախը մնա անկախ և լինի անվտանգ պետություն»,- իր խոսքն ամփոփեց Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com