Ներքին 4 տարի առաջ - 15:08 02-09-2021

ՀՀ իշխանությունների համար այլևս գոյություն չունի Արցախի Հանրապետություն, սա փաստ է. Տիգրան Աբրահամյան

Այսօր Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է: Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 2-ին Արցախում ողջ հայությունը՝ հայաստանցի, թե արցախցի, մեծ շուքով տոնում էին Արցախի անկախության օրը, իսկ տոնակատարություններին ու շքերթներին գրեթե միշտ ներկա էին գտնվում ՀՀ պարձաստիճան պաշտոնյաներ՝ նախագահ, վարչապետ, նախարարներ և այլն: Այս տարի իրավիճակն այլ է. գրեթե բոլորը բավարարվեցին շնորհավորական ուղերձներով:

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանն Օրագիր.news-ի հետ զրույցում նշեց, որ այս քայլով ՀՀ իշխանությունները ցույց են տալիս իրենց վերաբերմունքն Արցախի հանդեպ:

«Սա իշխանության վերաբերմունքն է Արցախի հանդեպ, նրանց պետական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը: ՀՀ իշխանությունների համար այլևս գոյություն չունի Արցախի Հանրապետություն: Սա փաստ է»,- ասում է Տիգրան Աբրահամյան:

Ինչ վերաբերում է Արցախի, ինչպես նաև Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների ու ակնկալվող զարգացումներին, ապա, ըստ պատգամավորի, այսօր ընթացող իրադարձություններն այսօրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքն են. «Այս ամենը մեզ համար կանխատեսելի են դարձնում այն վարկածը, որ առաջիկայում սպասվում են նոր զիջումներ և կորուստներ: ՀՀ իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը որևէ գործում ջանք չեն գործադրում Արցախի հետ կապված հարցն առաջնահերթ օրակարգ բերելու, բոլորիս համար օդ ու ջրի պես անհրաժեշտ համարվող Արցախի կարգավիճակի շուրջ գործընթացն առաջ մղելու, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար»:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել