Ուղիղ եթեր
Կառավարությունն ամեն ինչ ոչնչացնում է. Գիտատեխնիկական գրադարանն այլևս գոյություն չունի
copy image url

Կառավարությունն ամեն ինչ ոչնչացնում է. Գիտատեխնիկական գրադարանն այլևս գոյություն չունի

Ներքին 10 ամիս առաջ - 17:45 13-08-2024
3 ամիս էր ինչ Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցները պայքար էին մղում գրադարանի պահպանության համար, սակայն երեկ՝ օգոստոսի 12-ին գրադարանի վերջին աշխատանքային օրն էր։

Oragir.News-ը կապ հաստատեց գիտատեխնիկական գրադարանի էլեկտրոնային քարտարանի ձևավորման բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտա Մանուկյանի հետ.

«Գրադարանի համար պայքարը այդպես էլ սպասված գրադարանանպաստ դրական լուծում չգտավ. երեկ մեր վերջին աշխատանքային օրն էր։ Այս պահի իրադրությամբ Հայաստանն այլևս չունի Գիտատեխնիկական գրադարան։ Գրադարանի բացառիկ ֆոնդերի պահպանման հետ կապված ոչ մի հարց մտածված ու կանխորոշված չէ, իրենք ուղղակի ուզում են ամեն գնով գրադարանի ֆոնդը մասնատելով և ոչնչացնելով հարցը փակել»

Գրադարանի ֆոնդի հետ տեղի ունեցողից սրտնեղելով՝ Մարգարիտա Մանուկյանը ասաց․

«Գրադարանի ֆոնդերի վերաբերյալ մեր բազում ահազանգերին և բարձրաձայնումներին ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարարությունը լուծարման որոշումից երեք ամիս անց, շրջանառության մեջ է դրել ֆոնդերի գիտական արժեքի որոշման նպատակով ոլորտային միջգերատեսչական աշխատանքային խումբ ձևավորելու հարցը, որում նախատեսված է ընդգրկել Ազգային գրադարանի, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի, Մտավոր սեփականության գրասենյակի, էկոնոմիկայի նախարարությունից և ՆՁԱԿ ՊՈԱԿ-ից ներկայացուցիչներ։ Կրկին անգամ անտեսվել են գրադարանային գործի մասով լիազորված մարմին ԿԳՄՍ նախարարությունը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը»։

Իսկ հետո, բարկանալով եղելությունից, ասաց.

«Դուք ի՞նչ իրավունքով եք լուծարում գրադարանը, հայտարարում, որ գրադարանը պիտանի չէ պահպանման, ամեն ինչ թվայնացված համացանցում առկա է պատճառաբանությամբ։ Եթե անգամ այլ երկրների կայքէջերում թվայնացված ինֆորմացի կա, և ի՞նչ, Հայաստանի տեխնիկական դեպոզիտարիա հանդիսացող, բացառիկ նշանակություն ունեցող գրադարանի ֆոնդերը ոչնչացվե՞ն։ Իշխանությունները ոչ մի հարցի պատասխան չունեն։ Էկոնոմիկայի նախարարության Գիտելիքահենք տնտեսության վարչության պետ Համլետ Մկրտչյանը գրադարանի դերի, կարևորության և պահպանման անհրաժեշտության մասին մեր փաստարկներին և հիմնավորումներին հակադարձում էր, որ իբր համացանցում ամենն առկա է և Գիտատեխնիկական գրադարանի փաստաթղթային ֆոնդերը գիտական արժեքից զուրկ են, քանի որ դրանք աուդիտ չենք արվել և ֆոնդերի գիտական արժեքը հավաստող փաստաթուղթ չկա։

Ի պատասխան Գիտելիքահենք տնտեսության վարչության ղեկավարի հնչեցրած մտքին, նշենք, որ գրադարանը երբևէ իր ֆոնդերի, մասնավորապես հատուկ մասնագիտացված երեք ֆոնդերի՝ Արտոնագրային, Նորմատիվ տեխնիկական և Արդյունաբերական կատալոգների մասով գիտական բովանդակությունը կասկածի տակ չի առել, որ դրանից ելնելով այն գնահատելու անհրաժեշտություն տեսներ, և շարունակելով այդ մտքի տրամաբանությունը նկատենք, որ Հայաստանում գործող 600-ից ավելի գրադարաններից և ոչ մեկը իր փաստաթղթային հավաքածուների պահպանման հարցը կասկածի տակ չի առել, հետևաբար փաստաթղթային հավաքածուների գիտական արժեքի գնահատում չի իրականացրել ։ Գիտատեխնիկական գրադարանի փաստաթղթային հավաքածուները գիտական տեխնիկական բնույթի են և եզակի են ողջ հանրապետությունում և որպես դեպոզիտարիա-ավանդապահ գրադարան պարտադիր պահպանման ենթակա են։ Մի՞թեԳիտատեխնիկական գրադարանն իր չորս մասնաճյուղերով և Հայաստանյան գրադարանների շարքում ամենախոշորը՝ 22մլն գիտատեխնիկական փաստաթուղթ, գոյության իրավունք չունի․․․․․ Ցավալի է, որ գրադարանի աշխատակիցների կողմից գրադարանի ճակատագրի հետ կապված մտահոգություններն ու առաջարկները ուղղված ՀՀ կառավարությանը, պատկան նախարարություններին, ՄԻՊ-ի գրասենյակին, վարչապետի աշխատակազմին, ՀՀ ԱԺ-ին, ՀՀ նախագահին մնացին անտեսված։ Այսպիսով ստացվեց, որ Գրադարանը պարտվեց իր գոյապայքարում․․․․ Սակայն սա միայն Գրադարանի պարտությունը չէ, դրանով պարտվում է Հայաստանի գիտությունը, տնտեսությունը, ոտնահարվում է գրադարանային ոլորտային քաղաքականությունը երկրում և առհասարակ հանրային գիտակցության մեջ ձևավորվում է, որ գրադարանը կարևոր չէ»,-ասաց նա։

«Հիշեցնենք, որ 2023թ․ դեկտեմբերի 28-ին ՀՀ կառավարությունը ընդունել էր որոշում Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» (ՆՁԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական կառուցվածքում գործող Գիտատեխնիկական գրադարանի շենքերի օտարման վերաբերյալ, իսկ 2024 թ․ մայիսի 2-ին գրադարանը լուծարելու վերաբերյալ։ Պետությանը պետք չե՞ն գրադարանը, գիրքը. ինչու է փակվում գիտատեխնիկական խոշոր գրադարանը։ Գրադարանի փակումը Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնում է որպես համակարգային բարեփոխումներ և բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործում»։

Ամենից շատ դիտված

22:19 ԱՄՆ-ն 30 տոննա կշռող բունկերային ռումբով հարված է պատրաստում Իրանին
18:09 Սննդի անվտանգության ապահովո՞ւմ, թե՞ հաշվեհարդար. ինչու «Տաշիր պիցցա»-ն «հանկարծակի» վտանգավոր դարձավ
19:24 Էս մասշտաբի վախկոտ ղեկավար ոչ մեկ չի տեսել. ինչ անում է՝ վախից դրդված. Ռուբեն Մխիթարյան
23:57 Եթե ՀԷՑ–ն ազգայնացվի, սեփականատերը միջազգային ատյաններում հաղթանակ կտանի. Արփինե Հովհաննիսյան
20:00 Ճնշումներ Օնիկ Գասպարյանի հանդեպ, ֆեյքերի «որս», այց օկուպացված Շուշի. ինչով կհիշվի Արմեն Աբազյանը
22:39 Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ փաստաբան
22:00 Բնակարան, առանձնատուն, թանկարժեք մեքենա և գնումներ, 71 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
18:43 Ազգային խայտառակություն է, երբ մեծ բարեգործը առանց որևէ հիմքի բանտ է նետվում Եկեղեցուն պաշտպանելու համար. Քոչարյան
20:26 Այսօր ԱԺ-ում Նիկոլը խոստովանեց, որ ինչ արել է, գիտակցված է արել. ինքը մարդասպան է և հայրենասպան. Աշոտյան
13:00 Փաշինյանը վախենո՞ւմ է․ ՊՊԾ պետը Թուրքիայում կուղեկցի նրան