Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:11 05-06-2024

Պետությանը պետք չե՞ն գրադարանը, գիրքը. ինչու է փակվում գիտատեխնիկական խոշոր գրադարանը

Մայիսի 2-ին ՀՀ կառավարությունը փակ նիստում ընդունել է որոշում Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» (ՆՁԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական կառուցվածքում գործող Գիտատեխնիկական գրադարանի շենքերի օտարման վերաբերյալ։ Գրադարանի փակումը ներկայացրել են համակարգային բարեփոխումներ և բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործում իրականացնելու համատեքստում։

Oragir.News-ը այցելեց գրադարան և նկարահանում իրականացրեց, զրուցեց աշխատակիցների հետ։ Վերջիններիս նշմամբ՝ իրենք նման խոսակցություններ լսել են, սակայն հանկարծակի են եկել, երբ իմացել են որոշման մասին։

Աշխատակիցները Oragir.News-ի հետ զրուցելիս ասացին, որ այս շենքը կառուցված է գրադարանի համար նախատեսված ստանդարտներով, և այն հանրապետության 2-րդ խոշոր գրադարանն է՝ 22 մլն․ միավոր ֆոնդով։

Նրանք նշեցին նաև, որ փակվում են ՆՁԱԿ Գիտատեխնիկական գրադարանի մասնաճյուղերը ևս՝ Գյումրիում, Կապանում, Հրազդանում և Վանաձոր քաղաքներում։

«Ոչ պատշաճ և անաչառ գնահատական է տրվում, և չի գիտակցվում այս գրադարանի ֆոնդերի նշանակությունը։ Ռազմավարական տեղեկատվական պահոց է այն»,- ասաց գրադարանի էլեկտրոնային քարտարանի ձևավորման բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտա Մանուկյանը, մտահոգություն հայտնելով նաև գրադարանային ֆոնդի անորոշ ճակատագրի մասին։

Աշխատակիցներից մեկը ենթադրություն արեց, որ Կառավարությունը գրադարանը փակում է, քանի որ գրադարանը պահելը ծախսատար է և ավելորդ բեռ Հայաստանի բյուջեի համար։

«Մենք հիմա գրադարանի պահպանման, ամբողջական պահպանման համար ենք ձայն բարձրացնում»,- ասաց Մարգարիտա Մանուկյանը։

Աշխատակիցները միաբերան ընդգծեցին, որ գրադարանը կարևոր է պետության գիտատեխնիկական զարգացման առումով։ Հետևաբար՝ գրադարանի փակումը նշանակում է, որ պետությանը պետք չեն գրադարանը, գիտելիքը։ Փակման հետևանքով կարող են առաջանալ գիտական, տնտեսական, ազգային, արդյունաբերական, հասարակական խնդիրներ և նոր ռիսկեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից

Ձեզ գուցե հետաքրքրի