Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:15 09-09-2024

ԼՂ պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյան

Ես անձամբ կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է լուծարել, որովհետև հակառակ կողմն այլևս իրավազոր չէ ու չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, որ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը նիստ գումարի:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք այդ ֆորմատը չեղարկելու հարցը, որովհետև ԼՂ, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի ու ՀՀ-ում նման կարգավիճակ այլևս որևէ մեկը չունի: Ես չգիտեմ՝ ում հետ պետք է դա քննարկեմ հավանական նիստի պարագայում: Որպես իրավաբան՝ նույնպես կարծում եմ, որ այդ ֆորմատը գոյություն չունի»,- ասաց Սիմոնյանը:

Արձագանքելով՝ Արծվիկ Մինասյանն ասաց.

«Եթե մենք շարժվում ենք Սահմանադրությամբ և օրենքներով, ապա Արցախի իրավական արտահայտություն առկա է ոչ միայն հայաստանյան բազմաթիվ օրենքներում, այլ միջազգային պայմանագրերում, ու այս փաստաթղթի առկայությունն անձը չէ, որ փորձի վերացնի կամ չվերացնի, ինստիտուտներ կան դրա համար: ԱՀ-ի ԱԺ-ն, որին ընտրել է Արցախի ժողովուրդը, դուք իրավասու չեք համարել չեղյալ, դուք պարտավոր եք առաջնորդվել օրենքով: Քանի դեռ այդ ակտերը կան, ձեր պարտավորությունն է դրանցով շարժվելը»:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց.

«Արցախի Հանրապետությունն ինքն իրեն լուծարել է իրենց իսկ պաշտոնյաների որոշմամբ: Իրավահարաբերությունները հնարավոր են, թե կա երկու կողմ: Ես չեմ կարող ինչ-որ մարդկանց հետ նիստ հրավիրել, ես կարող եմ ՀՀ քաղաքացիների ընդունելության օր կազմակերպեմ: Դա է իմ միակ պարտականությունն այսօր»:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից