Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:53 23-02-2023

Մասնավոր շահն առաջ են տանում, հետո էլ ասում են՝ կոռուպցիա չկա. սո՛ւտ է․ գիտնական

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ՝ Փաշինյանի հետ։

Նրանց խոսքով կենտրոնի ջրավազանն օտարվել է, որպեսզի դրա տեղում բազմահարկ շենք կառուցվի։ Կառուցապատողը ջրամատակարարման խնդիրներն է լուծում, և գիտնականներն արդեն բողոքում են, որ չեն կարողանում աշխատել՝ թանկարժեք սարքավորումներ պարունակող լաբորատորիաները ցնցվում են շինարարական տեխնիկայի գործողություններից։

Կենտրոնի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանն Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ եկել հասել են կառավարության շենքի մոտ, քանի որ իենց նամակներից և ոչ մեկին պատշաճ պատասխան չի տրվել։

«Այստեղ կոռուպցիոն մեծ խնդիրնեեր ենք տեսնում, որովհետև ցանկացած խոչընդոտ, որը կա, քայլ առ քայլ վերացվում է։ Իրավիճակ է ստեղծվել, որ պետության շահը պաշտպանում ենք պետությունից, մասնավոր շահն են առաջ տանում, որը վնասելու է թե՛ պետությանը, թե՛ գիտությանը, ամեն ինչը մի կողմ է դրվում, մասնավոր շահն առաջ են տանում։ Էն որ ասում են կոռուպցիա չկա, սո՛ւտ է։ Մինչև հիմա շարունակվում է անօրինականությունը»,-ասում է Ռոբերտ Հակոբյանը՝ հավելով, որ ուզում են հասկանալ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞ այս մասին, թե՞ աչքկապոցի է սա։


Ամենից շատ դիտված

19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան

Ձեզ գուցե հետաքրքրի