Արտաքին 3 տարի առաջ - 14:05 23-02-2023

Բաքվի արձագանքը ՄԱԿ-ի դատարանի որոշմանը. ոչինչ անել չենք պատրաստվում

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն իր Թվիթերում մեկնաբանել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումը ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Միջազգային կոնվենցիայի կիրառման գործերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ինչպես և պետք էր սպասել, մեկնաբանության իմաստը հանգում է նրան, որ Ադրբեջանը ոչինչ չի պատրաստվում անել։

«Միջազգային դատարանը որոշում է կայացրել այն հայտարարությունների երկրորդ ժամանակավոր հարցումների վերաբերյալ, որոնք Ադրբեջանը և Հայաստանը ներկայացրել են ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման Միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (որոշումներն ըստ էության գործի լուծում չեն հանդիսանում)։

Դատարանը մերժել է Հայաստանի ներկայացրած ժամանակավոր միջոցների մասին 3 հարցումներից 2-ը, որոնք վերաբերում են «Ադրբեջանի կողմից բողոքների կազմակերպման և աջակցության մասին» պնդումներին և «բնական գազի մատակարարման խախտումներից զերծ մնալուն եւ անհապաղ վերականգնելուն...»։

Երրորդ հարցման վերաբերյալ, հակառակ Հայաստանի պնդումների, դատարանը կարգադրել է ոչ այնպես, ինչպես կցանկանար հայկական կողմը.

1) դատարանը բացառել է «ազատ» և «բոլոր» բառերը և

2) ավելացրել է երկու կարևոր ձևակերպում, այն է՝ «մինչև դատարանի վերջնական որոշումն այս գործի վերաբերյալ» և «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները»։

Քանի որ Ադրբեջանը երբեք չի շրջափակել և չի խոչընդոտել երթևեկությանը Լաչինի ճանապարհով, այլ ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները՝ ճանապարհով անվտանգ տեղաշարժն ապահովելու համար, նա կշարունակի անել դա նաև դատարանի համապատասխան որոշումից հետո։

Դատարանը հաստատել է Հայաստանին ուղղված իր կոչը՝ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է խորացնել կամ երկարացնել երկու պետությունների միջև վեճը։ 2021թ. որոշման համաձայն՝ Հայաստանը նախկինի պես պարտավոր է շտապ միջոցներ ձեռնարկել ադրբեջանցիների հանդեպ ռասայական ատելության հրահրումը և խրախուսումը կանխելու համար։

Ադրբեջանը նախկինի պես Հայաստանից պատասխանատվություն է պահանջելու ադրբեջանցիների իրավունքների շարունակվող պատմական և լուրջ խախտումների համար»,- գրել է Հաջիզադեն։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ