Մամուլ 3 տարի առաջ - 08:55 21-02-2023

ԱԳՆ-ի կողմից մեկ անձից գնումները չեն դադարում. նոր ծախսեր. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 1 մլն 672 հազար դրամի ներկայացուցչական ծախսեր է կատարել եւ մեկ անձից կասկածելի եղանակով գնման սկզբունքով տարբեր պայմանագրեր կնքել: Դրանցից մեկով, օրինակ, արտաքին գերատեսչության պետական արարողակարգի ծառայությունը 236 հազար 970 դրամի պայմանագիր է կնքել «Պլազա Սիստեմս»- ՓԲԸ-ի հետ:

Այդ գումարի շրջանակներում կազմակերպվել է Խորվաթիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի համար հյուրասիրություն: 185 հազար դրամ արժողությամբ պայմանագրով, որը կնքվել է «Էքսկլյուզիվ կոնցեռն»-ի հետ, կազմակերպվել է տրանսպորտային ծառայություն Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցի շրջանակներում: «Երեւան Հյուրանոց» ԲԲԸ-ի հետ պայմանագիրը կնքված է եղել 778 հազար դրամով: Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցի շրջանակներում էլ այս գումարով կատարվել են հյուրանոցային կեցության ծախսերը, եւ նախարարը տեղակայվել է հենց այս հյուրանոցում:

Խորվաթիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարի այցի համար էլ տրանսպորտային ծառայություններն արժեցել են 420 հազար դրամ, պայմանագիրն էլ՝ «Միլենիում Սվիթ» ՍՊԸ-ի հետ, իսկ Խորվաթիայի ԱԳՆ այցի համար էլ 110 հազար դրամ է տրամադրվել, որպեսզի բանավոր թարգմանություն ապահովվի: Ծիծեռնակաբերդ այցելելու համար արարողակարգի ծառայությունը 26 մեխակ էր գնել եւ երկու ծաղկեփունջ»:

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ