Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:49 18-02-2023

Դաշնակցականներինը հայհոյանք է, Հ1-ինը` օրհնանք. ՀՌՀ երկակի ստանդարտները

Նախօրեին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը հայհոյանք ու վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հասցեին։

Oragir.News-ը կապ հաստատեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ՝ հստակեցնելու համար, թե արդյոք հանձնաժողովը որևէ կերպ մտադիր է անդրադառնալ Հանրայինի եթերում հնչած վիրավորական արտահայտություններին։

Հակոբյանն անգամ թույլ չտվեց հարցը հնչեցնել, ասաց, որ ենթադրում է, թե ինչ մասին է հարցը։

«Արդեն գիտեմ՝ ինչ մասին եք հարցնելու, Հանրային հեռուստատեսությունը իր դեկավար կազմն ունի, իրենց տեղը ճանաչեք ու իրենց անհանգստացրեք»։

Հարցին, թե արդյոք հանձնաժողովը անելիք չունի, նա պատասխանեց՝ ոչ։

Հիշեցնենք, որ օրինակ՝ 2022 թ․-ի հուլիսի 7-ին ՀՌՀ-ն «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տուգանել էր սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, իսկ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել էր․ «Եթե այդպիսի հայհոյանք հնչի երկրորդ անգամ, ես՝ որպես հանձնաժողովի անդամ, ամեն ինչ կանեմ, որպեսզի ձեր հեռուստաընկերության գործունեությունը ժամանակավոր կասեցվի»։

Նշենք, որ «Երկիր մեդիան» տուգանվել էր ուղիղ եթերում հնչած հայհոյանքի համար։ Ըստ ՀՌՀ-ի՝ հեռարձակողը հայհոյանք էր հեռարձակել, մինչդեռ ուղիղ եթերում հնչած հայհոյանքը չէր կարող կանխատեսելի լինել հեռարձակողի կողմից։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է