Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:27 17-02-2023

Ապագայից նամակ այն մասին, որ պետություն չկա

Հայստանում կյանքը գնալով նմանվում է գիտաֆանտաստիկ վեպի։ Թվում է, թե ամեն բան մեր գլխով անցել է, ամեն ինչ տեսել ենք, բայց արի ու տես, որ երևույթներ կան, որոնցից դեռ զարմանալ պետք է։ Օրինակ, սովորական ու բոլորիս գլխով անցած բան է սուպերմարկետներում, խանութներում տեսնել ժամկետանց ապրանքներ։

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ «անվտանգ սննդամթերքը» պետք է պահպանի մակնշման մեջ ներկայացված իր սպառողական հատկությունները, իսկ ժամկետի լրանալուն պես սննդամթերքը համարվում է վտանգավոր և պիտանի չէ՝ նպատակային նշանակության օգտագործման համար: Վտանգավոր սննդամթերքն իր հերթին ենթակա է հետկանչի` սահմանված կարգով օգտահանելու կամ ոչնչացնելու համար:

Բայց ի՞նչ ասել այն արտադրողին, երբ իր արտադրանքի վրա ժամկետ է փակցնում՝ իբրև արտադրվել է վաղը։ Իհարկե, դա ունի իր հստակ պատճառները, որ օրինակ՝ արտադրողը կարող է տարբեր ամսաթվերի արտադրել իր արտադրանք, բայց ինչ ամսաթիվ սիրտը ցանկանա, դա էլ փակցնի, դե, գնորդն էլ բնականաբար, շատ չի հասկանա, կնայի՝ այսօրվա է, կգնի տասը օր, մի ամիս առաջ արտադրված ապրանք՝ այսօրվա ամսաթվով։

«Վաղվա ամսաթվով» արտադրված՝ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցերից մեկում վաճառվող «Լավաշով ռոլլերը» հենց ապացույնցն են այն բանի, որ տնտեսվարողը, սխալ հաշվարկ անելով, գուցե նախորդ օրերից մնացած ռոլլերի վրա փակցրել է վաղվա ամսաթիվը, այն մտքով, որ դրանք վաղը առաքիչը կառաքի սուպերմարկետ, սակայն առաքիչն էլ իր հերթին անուշադիր լինելով, մեկ օր շուտ է առաքել։

Իհարկե, հենց այսպես է լինում, երբ վերահսկող մարմինը չի կրում պատասխանատվություն։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է