Արտաքին 3 տարի առաջ - 22:40 15-02-2023

Թուրքիա մեկնած փրկարարներն աստիճանաբար վերադառնում են իրենց երկրներ․ Վերճիհան Զիֆլիօղլու

«Թուրքիային պատուհասած երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով տարբեր երկրներից այդ երկիր մեկնած մի շարք փրկարարներ արդեն իսկ վերադառնում են»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Թուրքիայում հայկական համայնքի ներկայացուցիչ, լրագրող Վերճիհան Զեֆլիօղլուն։

«Երկրաշարժից տուժած հատվածներում բավականին խառն իրավիճակ է։ Վերջին տվյալներով՝ հաղորդվում է 40 հազ․ զոհերի մասին։ Բայց ես համոզմունք ունեմ, որ այդ թիվը հետագայում էլի ավելանալու է։ Ի վերջո, բարդ իրավիճակ է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հայկական համայնքին, մեր զրուցակցի խոսքով, ըստ ամենայնի, ներկայում հաստատված 10 զոհերի թիվը չի ավելանա։

«Անատոլիայում քրիստոնյա հայ բնակչություն որպես այդպիսին չկար։ Բայց կարող ենք խոսել մահմեդականացված հայերի մասին։ Այսինքն, որպես փոքրամասնություն առկա հայ համայնքի հետ իրենք կապ չունեն։ Նաև հույների ու հրեաների մեջ զոհեր եղան։ Հայկական գյուղի մասին լուր տարածվել, որ որևէ շենք չի վնասվել»,- ասաց նա։

Վերճիհան Զիֆլիօղլուի խոսքով՝ իրավիճակը շատ բարդ է՝ հաշվի առնելով, որ հազարավոր մարդիկ այս պահին շարունակում են անօթևան մնալ։

«Շատ մարդիկ կորցրել են իրենց բնակարանները։ Այս ամենի ֆոնին դեռևս քննարկվում է՝ արդյո՞ք պետք է հետաձգել ընտրությունները, թե ոչ։ Ըստ իս՝ հետաձգելն անկարելի է մի քանի կետերով։ Բայց պետք է սպասել ու տեսնել, թե ինչ տեղի կունենա»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված