Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:39 17-08-2021

Միայն երեք երկրներ են իրենց դեսպանատները թողել Քաբուլում

Քաբուլում մնացել է ընդամենը երեք դեսպանություն՝ Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի դեսպանատները: Այս մասին օգոստոսի 17 -ին երեքշաբթի հաղորդել է BBC- ն:

Ռուսաստանը հայտարարել է, որ միայն մասամբ է տարհանելու իր դեսպանատան աշխատակիցներին: Մասնավորապես, ՌԴ դեսպան Դմիտրի Ժիրնովը հայտարարել է, որ նախատեսում է հանդիպել Թալիբանի ներկայացուցիչների հետ` քննարկելու դիվանագիտական ​​առաքելությունների անվտանգության խնդիրները:

Իր հերթին, Աֆղանստանում Չինաստանի դեսպանատունը չի մեկնաբանել իր ապագա ծրագրերը, սակայն զգուշացրել է տեղի չինացի բնակիչներին՝ «մեծ ուշադրություն դարձնել անվտանգության իրավիճակին»:

Ինդոնեզիան նույնպես հայտարարել է, որ «փոքր դիվանագիտական ​​առաքելություն» կպահպանի երկրում, սակայն, այնուամենայնիվ, տարհանելու է իր դեսպանատունը:

Հնդկաստանը վերջինն էր, որ տարհանեց իր դեսպանատունը Քաբուլում: Հատուկ չվերթով երկրի դեսպանը և մյուս աշխատակիցները հետ վերադարձան Հնդկաստան:

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն