Արտաքին 4 տարի առաջ - 19:07 11-02-2022

Երեք երկրներ կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ամերիկացիներին լքել Ուկրաինայի տարածքը, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Նիդերլանդների իշխանությունները ուրբաթ օրը՝ փետրվարի 11-ին, նույն առաջարկությամբ են հանդես եկել։

Այսպիսով, Ճապոնիայի ԱԳՆ-ն որոշել է առավելագույնը չորրորդի հասցնել Ուկրաինայի տարածքում գտնվելու սպառնալիքի մակարդակը և կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը և հրաժարվել այն այցելելուց։

Գերատեսչությունում այս որոշումը բացատրել են «ուկրաինա-ռուսական սահմանին լարվածության շարունակական աճով»։

Ճապոնիան նաև հայտարարել է, որ «ապագայում չի բացառվում կոմերցիոն թռիչքների դադարեցումը» Ճապոնիայի և Ուկրաինայի միջև։

Նման որոշում են կայացրել նաև Հարավային Կորեայի և Նիդերլանդների իշխանությունները։

Նշենք, որ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խորհուրդ էր տվել Ուկրաինայում ՌԴ դիվանագիտական ​​առաքելության ոչ հիմնական անձնակազմին որոշ ժամանակով լքել երկիրը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ