Մամուլ 3 տարի առաջ - 08:19 15-02-2023

Ներողությունը պետք է խնդրի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սահմանադրական դատարանը հունվարի 24-ի աշխատակարգային նիստում քննել է ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի դիմումը եւ որոշել կարճել այն։ Սա նշանակում է, որ Բաբաջանյանը պարտավոր է կատարել դատարանի որոշումը՝ ներողություն խնդրել ՀՅԴ-ից՝ հրապարակային վիրավորանքների համար։ Դեռեւս 2019 թ․ դեկտեմբերին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ նա ՀՅԴ-ին անվանել է «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»: 2021 թ. հուլիսին առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել էր Բաբաջանյանին՝ հրապարակավ ներողություն խնդրել ՀՅԴ կուսակցությունից եւ Գերագույն մարմնի բոլոր անդամներից՝ զրպարտելու համար։ Դա կատարել ֆեյսբուքյան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, ասելով․


«Հարգելի հետեւորդներ, 06.12.2019թ. ՀՀ ԱԺ ամբիոնից Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում ՀՅԴ-ից, ինչպես նաեւ կուսակցության ԳՄ բոլոր անդամներից»։

Տեսանյութը պետք է պահպանվի ՖԲ էջում, որպես փոխհատուցում՝ բռնագանձվում է սիմվոլիկ 1 դրամ: Բաբաջանյանը հրաժարվել էր ներողություն խնդրել` փորձելով վիճարկել հաջորդ ատյաններում, ապարդյուն։ Ապա դիմել էր ՍԴ:

Նշենք, որ անցած տարի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, հիմք ընդունելով Երեւանի դատարանի 15.09.2022 թ. որոշումը, պարտավորեցրել է Բաբաջանյանին՝ կատարել դատարանի որոշումը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները