Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:13 14-02-2023

13-14 օր գտնվես էդ պայմաններում, որ փողդ լափեն․ Մանախ

Հայաստանի Հանրապետությունը վաղուց էր պարտավոր պրոֆեսիոնալ բանակ ստանալու։ Այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Մանախ» մականունով հանրությանը հայտնի Արթուր Այվազյանը։

«ՀՀ-ում թուրքական դեսպանը (խմբ․ - Փաշինյանը) կյանքում երկու լավ բան ա արել․ մեկը բացեց հայ ազգի իրական կերպարը, և երկրորդը, որ էս նախագծով էլի կազմաքանդում ա բանակը։ Ինքը շատ լավ է հասկանում, որ բանակն էսօր էն վիճակին չի։ Բացառված է առանց կամավորականների, նրանք փորձառություն ունեցող մարտիկներ են, հրամանատարներ են, ովքեր կարող են հաղթանակը նորից կերտել։ Այսօր օրենքով էս մարդիկ դառնում են լուսանկյունից դուրս»,- ասաց Մանախը։

«Մինչև այս պահը կամավորականն օրը ստանում է 8500 դրամ։ Ես ներկայացրել եմ ՊՆ-ի ներկայացուցչին ցուցակները, որը օրը 8500 դրամ չեն ստացել դիրքապահ տղերքը։ Ցուցակներն ինձ մոտ առկա են, ոչ մի ծառայողական չի նշանակվում, քրեական գործ չի հարուցվում։ 13-14 օր գտնվես էդ պայմաններում, որ փողդ լափեն»,- ասաց Մանախը՝ հավելելով, որ մարդիկ փողի տեղն են ուզում իմանալ․ «Գնում ենք ՊՆ երրորդ անգամ, գեներալն ընդունեց, լսեց, ցույց տվեցինք, ապացուցեցինք, ոչ մի հետևանք։ Ասում են կառավարության որոշումն է»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման