Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:53 27-04-2022

Ակնհայտ է, որ դատախազության վրա կա քաղաքական ճնշում. Արթուր Այվազյան (Մանախ)

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները կրկին գլխավոր դատախազության մոտ են եղել: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և գործը հսկող դատախազ Արմեն Մուրադյանը մոտեցան ծնողներին։ Աբրահամյանը փոխանցեց դատախազի պատասխանը և շեշտեց` կան դատավարական հստակ ընթացակարգեր։ Դատախազության մոտ էր նաև «Կամետա» հատուկ նշանակության հետախուզադիվերսիոն ստորաբաժանման հրամանատար Արթուր Այվազյանը՝ Մանախը.

«Ես առաջին օրվանից ծնողների հետ եմ, նրանց հետ լինելու եմ։ Սա պետական դավաճանության, սաբոտաժի ձև է, որի հանգամանքերը պետք է քննվեն, որի մասին այսօր բոլոր ծնողները փորձում են իրավական ճանապարհով պատասխաններ ստանալ։ Նախ չափազանց ուշացած է այս ամենը, որովհետև երկու տարի արդեն անցել է։ Այսօրվա ներկայացրած միջնորդությունը կարելի է չեղարկել անգամ։ Որպես պատերազմի դաշտում հրամանատար՝ ինձ հետ բերել եմ փաստարկված տվյալներ, թե ինչպիսի պետական դավաճանություն է տեղի ունեցել, և միայն այդ ցուցմունքները հերիք էին, որ ասեի, որ պետք է Նիկոլ Փաշինյանին ոչ միայն ներգրավվել, այլրև դատաքննություն իրականացնել։ Ակնհայտ է, որ դատախազության վրա կա քաղաքական ճնշում։ Իմ տվյալներով այսօր պատերազմական ժամանակաշրջանում մոտ քառասուն քրեական գործ քննվում է՝ կապված պետական դավաճանության հետ։ Հիմա տեսեք իմ կանխատեսումները. մինչև հինգօրյա ժամկետում սա ուղարկվելու է հակակոռուպցիոն կոմիտե՝ Սասուն Խաչատրյանին, որն էական բան չի անի։ Այնուհետև այս իրավական քաշքշուքը մի քիչ կձգեն, քրեական գործը կհարուցեն, ծնողները կսպասեն, քննչականն էլ կասի սպասեք, դե քննություն է ընթանում։ Դա առնվազն կտևի մոտ երկու տարի։ Ծնողները միահամուռ չեն այս հարցում, խմբավորումներ կան, պետությունը կարողացել է այնպես անի, որ նրանք էլ պառակտվեն, բայց ծնողները, միևնույնն է, սպասելու են տվյալներին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի