Ներքին 3 տարի առաջ - 15:11 14-02-2023

Այդպես էլ անհայտ է մնում, թե ինչով է զբաղված Ավինյանն ամեն երկուշաբթի

Երեկ Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցությունն էր անցկացնում։ Երեկ նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ծննդյան օրն էր։

Խորհրդակցության մեկնարկից առաջ քաղաքապետարանի աշխատակիցները շնորհավորեցին քաղաքապետին՝ ցանկանալով նրան ուժ, եռանդ և հաջողություններ, ինչից հետո նաև ծափահարություններ հնչեցին։

Զարմանալի պատահականությամբ նորից խորհրդակցությանը չի մասնակցում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը՝ օրեր առաջ խոսելով Ավինյանի նիստերին ներկա չգտնվելու պատճառներից, ասել էր, որ փողքաղաքապետը զբաղված է հանրօգուտ աշխատանքով։

Այսօր էլ խոսելով շարունականան բացակայությունից և այն հանրօգուտ աշխատանքից, որի պատճառով Ավինյանը բացակայում է, Սարդարյանն ասաց. «Երևանի փողքաղաքապետը ըստ ձեզ ինչո՞վ պետք է զբաղված լինի, ու երեկ միայն Ավինյանը չէ, որ բացակայում էր նիստից։ Մի անգամ պատասխանել եմ այդ հարցին, երկրորդ անգամ պատասխանելու մտադրություն չկա, որովհետև պատասխանի բովանդակությունը դրանից չի փոխվելու»։

«Երևանի փոխքաղաքապետը աշխատում է իրեն տրված լիազորությունների շրջանակում, այդ լիազորությունների շրջանակում զբաղվածության բերումով կարող է բացակայել գործակարգավարականից»,- նշեց Սարդարյանը։

Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե կոնկրետ ի՞նչ կարևոր հանրօգուտ աշխատանքով է զբաղվում Ավինյանը, որ բացակայում է գործակարգավարական խորհրդակցություններից։

Փորձեցինք ճշտել Սարդարյանից, թե Ավինյանը շնորհավորե՞լ է Հրաչյա Սարգսյանի ծնունդը, Սարդարյանն ասաց. «Ես չգիտեմ, ես իրենց անձնական հարաբերությույնների մեջ չկամ»։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման