Ներքին 4 տարի առաջ - 09:07 13-09-2022

Ինչով էր զբաղված պաշտպանության նախարարը, երբ օպերատիվ տեղեկություն կար, որ Ադրբեջանը մինչև լուսաբաց հարձակվելու է

Oragir.news-ին հայտնի է դարձել, թե ինչով է երեկ զբաղված եղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, այն դեպքում, երբ օպերատիվ տեղեկություն կար, որ մինչև լուսաբաց հնարավոր է, որ Ադրբեջանը հարձակում գործի։

Նախարարը` որպես նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախօրեին մի քանի ժամ հատկացրել է համալսարանի կանոնադրության փոփոխությանը, այսինքն` չնայած պատերազմի վերահաս վտանգին՝ բուհերի վերահսկողությունը իշխող ուժի համար շատ ավելի կարևոր է։

Մեզ հայտնի է դարձել նաև, թե հատկապես ինչ փոփոխություններ են արվել նոր կանոնադրությամբ։

Ըստ այդմ՝ նախատեսվում է փոփոխել ԵՊՀ գիտխորհրդի ձևավորման կարգը, մասնավորապես, նախատեսվում է անմիջապես լուծարել գործող գիտխորհուրդը, որպեսզի հետայսու գիտխորհրդի 50 տոկոսին նշանակի ռեկորը։

Այդպիսով, կարող ենք փաստել, որ բուհական ինքնավարություն ԵՊՀ-ում այլևս գոյություն չունի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով