Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 12:03 09-03-2023

Թբիլիսիում հատուկ ջոկատայինների և ցուցարարների միջև բախումները շարունակվել են մինչև լուսաբաց

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին երկրի խորհրդարանի լիագումար նիստերը չեղարկվել են մինչև շաբաթվա վերջ։ Այս մասին տեղեակացնում է վրացական Грузия Online լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով խորհրդարանի շենքը և հարակից ենթակառուցվածքները զգալի վնաս են կրել։

Նշենք, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ գիշերային բողոքի զանգվածային ցույցերը Թբիլիսիի կենտրոնում ցուցարարների ու հատուկ ջոկատայինների միջև վերածվել են անկարգությունների ու բախումների։ Այսօր առավոտյան հայտարարվեց, որ հանրային անդորրը պահպանելու համար խորհրդարանական մեծամասնությունը հետ է կանչում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը։

Նախօրեին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ցուցարարները պահանջ ներկայացրեցին իշխանություններին, սակայն իշխանություններից պատասխան չստանալով, ցուցարարները սկսեցին շրջապատել խորհրդարանը, առանձին խմբեր սկսեցին քանդել ցանկապատերը և կոտրել ապակիները։ Ի պատասխան՝ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ։

Հայտնի է, որ հատուկ ջոկատայինների և ցուցարարների միջև ընթացող բախումները շարունակվել են մինչև լուսաբաց։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին