Ներքին 3 տարի առաջ - 19:25 13-02-2023

Թուրքիային ՀՀ-ի կողմից մարդասիրական օգնությունը վճռորոշ գործոն չի դառնա, միայն լարվածությունը կմեղմի

Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհով՝ 1993-ից փակված Մարգարայի կամրջով օրեր առաջ հայկական մեքենաներ անցան։ 100 տոննա մարդասիրական բեռով հինգ բեռնատարները հատել էին միակողմանիորեն բացված սահմանը՝ ուղևորվելով աղետի գոտի՝ շուրջ 600 կիլոմետր հեռու Ադիյաման, որն արդեն 30 տարի է՝ փակ է։ Հայ-թուրքական կարգավորման շրջանակում կողմերի վերջին հանդիպումը հենց այստեղ էր եղել՝ 3 ամիս առաջ։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ՝ հարցնելով, Մարգարա կամուրջի բացումը, որը բացվեց օգնության համար եւ նորից փակվեց, արդյոք այս օգնությունը պատճառ, առիթ կդառնա, որ սահմանը բացվի, եւ երկու երկրների հարաբերությունները կարգավորվեն, պատասխանեց. «Վճռորոշ գործոն չի դառնա այս օգնությունը։ Այն կարող է ընկալվել որպես ժեստ՝ բարյացկամության, մարդասիրական նկատառումներով, ակնարկ, բայց այն չի կարող վճռորոշ դեր ունենալ, որ օրինակ՝ Թուրքիայի նախապայմանները դրանից փոխվեն։ Ընդհակառակը, Թուրքիան իր նախապայմանները միշտ դրել է, միշտ շարունակելու է դնել, իսկ Խաղաղության պայմանագիրը եթե կնքվի, միայն ու միայն Թուրքիայի նախապայմանների բավարարման համար կկնքվի, իսկ մարդասիրական օգնությունն ընդամենը քայլ է՝ երկրների միջև լարվածությունը փոքր ինչ մեղմելու համար»։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո մեկնարկած բանակցություններում Թուրքիան ներկայացնող դեսպան Սերդար Քըլըչը թվիթերյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին ու նորանշանակ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին՝ օգնությունն իրականություն դարձնելու ջանքերի համար:

«Միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած այս առատաձեռն աջակցությունն ՝ օգնելու մեղմել երկրաշարժից տուժած շրջանում մեր ժողովրդի տառապանքները»,- գրել է թուրք դիվանագետը։

Հայաստանի բանագնացի արձագանքը չուշացավ։

«Ուրախ ենք, որ կարող ենք օգնել», - գրեց Ռուբեն Ռուբինյանը։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման