Հայաստանի կողմից Թուրքիային ուղղված մարդասիրական աջակցությունը անհրաժեշտ միջոցառում է. Ավանեսյան
copy image url

Հայաստանի կողմից Թուրքիային ուղղված մարդասիրական աջակցությունը անհրաժեշտ միջոցառում է. Ավանեսյան

Ներքին 2 տարի առաջ - 16:26 09-02-2023
Կարծում եմ՝ տեղի է ունեցել իսկապես մարդկային աղետ և Հայաստանի կողմից մարդասիրական աջակցությունը կարևոր ընդգծում է և անհրաժեշտ միջոցառում: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Թուրքիա աջակցություն ուղարկելուն։

Լրագրողի այն դիտարկմանը, որ դրան զուգահեռ Արցախում հումանիտար աղետ է, նախարարն արձագանքեց. «Մենք ակնկալում ենք նման մոտեցում նաև միջազգային հանրությունից, միջազգային կազմակերպություններից, այլ երկրներից, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող միջադեպերին»:

Լրագրողը հիշեցրեց, որ նախարարի հարազատներից մեկն է զոհվել թուրքական «Բայրաքթար»-ներից, Ավանեսյանը հաստատեց և արձագանքեց. Եվ իմ հարազատներն էլ երկրաշարժից տուժել են, և ինձ համար որպես մարդ շատ ցավալի է նման մարդկային աղետը որևէ երկրում»:

Ձեզ գուցե հետաքրքրի