Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 00:25 17-08-2023

Մարդասիրական աջակցությունը, այդ թվում՝ բժշկական տեղափոխությունները չպետք է խոչընդոտվեն և վերջակետ․ ԱՄՆ ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը։

«Միացյալ Նահանգները մտահոգված է Լեռնային Ղարաբաղի մարդասիրական իրավիճակով։ Մենք խորապես մտահոգված ենք, որ փակված է Լաչինի միջանցքը։ Կարևորագույն ապրանքների մատակարարումը ընդհատված է, և ծանրացել է մարդասիրական վիճակը։ Պարենի, դեղորայքի, մանկական կերի և էներգետիակայի հասանելությունը չպետք է խափանվի, մարդիկ չպետք է այդ վիճակում մնան։ Ադրբեջանի կառավարությանը կոչենք անում վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը»,- ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։

ԱՄՆ ներկայացուցիչը նշեց, որ հնարավոր է փոխզիջումների գնալ այլ, լրացուցիչ ուղիների հարցում մարդասիրական մատակարարումների համար։

«Չեզոք, անկողմնակալ, մարդկային և անկախ մարդասիրական հասանելիությունը և աջակցությունը, այդ թվում բժշկական տեղափոխությունները չպետք է խոչընդոտվեն և վերջակետ։ Անհրաժեշտ է, որ կողմները շարունակեն բանակցությունները՝ միտված այս հակամարտության տևական խաղաղ լուծմանը, և պետք է նորմալացնել հարաբերությոնները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը լինե ճկուն, գնան փոխզիջումների և ստեղծագործաբար մտածեն»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի