Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 14:37 11-02-2023

Միշտ կհիշեմ այն առատաձեռն օգնությունը, որն ուղարկեց Հայաստանի ժողովուրդը․ Քըլըչը շնորհակալություն է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանից թուրքական աղետի գոտի ուղարկված հումանիտար օգնության համար։

Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ մասնավորապես շնորհակալական խոսքն ուղղելով Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։

«Շնորհակալ եմ, հարգելի Վահան Կոստանյան և Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար, որոնց շնորհիվ այս ամենը հնարավոր դարձավ։ Ես մշտապես կհիշեմ այն առատաձեռն օգնությունը, որը Հայաստանի ժողովուրդն ուղարկեց՝ օգնելու թեթևացնել Թուրքիայի երկրաշարժից տուժած գոտիներում գտնվող մարդկանց տառապանքը»,- գրել է Քըլըչը։

Նա նշել է, որ ի հավելումն փրկարարների ու տեխնիկական աջակցության, Հայաստանը 5 բեռնատարների միջոցով 100 տոննա ուտելիք, ջուր, դեղամթերք ու առաջին անհրաժեշտության այլ պարագաներ է ուղարկել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով