Ներքին 3 տարի առաջ - 22:29 09-02-2023

Սիրիայի դեսպանը Թովմասյանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ ծանր պահին բարեկամական մոտեցում ցուցաբերելու համար

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հրավերով փետրվարի 9-ին խորհրդարան են այցելել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանը եւ հյուպատոս՝ երրորդ քարտուղար Ահմադ Հասսան Ալատհբայը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ։ Այս մասին այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Թագուհի Թովմասյանը գործընկերներին խորին ցավակցություն է հայտնել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժերի անդառնալի հետեւանքների կապակցությամբ:

«Դժբախտ պատահարների հետեւանքով Սիրիայում առաջ են եկել հումանիտար լրջագույն խնդիրներ. կան 1000-ից ավելի զոհեր, 100-ավոր վիրավորներ, ճակատագիրն անհայտ քաղաքացիներ եւ անտուն մնացած մարդիկ: Ուսումնական հաստատությունները, մանկապարտեզները չեն գործում, էլեկտրականությունը բացակայում է, շտապօգնության մեքենաների, բժշկական սարքավորումների պակաս կա»,- նշել է դեսպանը:

Հանձնաժողովի նախագահը դեսպանից հետաքրքրվել է Սիրիայի մեր հայրենակիցների ճակատագրերով: Նախնական տվյալներով, ցավոք, կա 2 զոհ, իսկ անտուն մնացած սիրիահայերն ապաստանել են հայկական եկեղեցիներում եւ միության սրահներում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ այս ծանր պահին Սիրիայի ժողովրդին բարեկամական մոտեցում ցուցաբերելու համար:

Թագուհի Թովմասյանը գործընկերներին հայտնել է իր պատրաստակամությունը՝ օգտագործել բոլոր հնարավոր լծակները՝ աջակցելու ծանր հումանիտար իրավիճակում հայտնված Սիրիային:

Դեսպանը տեղեկացրել է, որ ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը բացվել է սգո հուշամատյան, իրականացվում է դրամահավաք՝ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին օգնելու համար:

«Սիրիայի բարեկամ ժողովրդին բոլորիս կողմից ցուցաբերված դրամական աջակցությունը կնպաստի հումանիտար իրավիճակի բարելավմանը»,- ասել է Թագուհի Թովմասյանը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի