copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:55 09-02-2023

Ֆինանսաօլիգարխիկ խմբերը սկսում են թելադրել օրենսդիր ու գործադիր իշխանություններին․ ինչո՞ւ է ՀՀ-ն կոռուպցիայի առումով հետընթաց ապրել

Օրեր առաջ հրապարակվեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության Կոռուպցիայի ընկալման ցուցիչը 2022 զեկույցը, որի համաձայն ՀՀ-ն այս վարկանիշում որոշակի նահանջ է գրանցել: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարության նիստին հրավիրել են «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, որպեսզի փորձեն հասկանալ՝ ինչն է նման հետընթացի պատճառը: «Սա շատ կարևոր ցուցիչ է մեզ համար և հակակոռուպցիոն քաղաքականության մեր ռազմավարության մեջ մենք այս ցուցիչում առաջընթաց արձանգրելու շատ հստակ նպատակադրում ունենք և մինչև 2026 թվականը որոշակի գործողությունների պլան ունենք: Այս ցուցիչի թեկուզ ոչ շատ մեծ նահանջը մեզ համար անհանգստացնող ահազանգ է»,-ասաց Փաշինյանը:

Նա խնդրեց Հոկտանյանին ներկայացնել՝ ինչ է նշանակում զեկույցի այդ ցուցիչը և որոնք են պատճառները, որ հանգեցրել են նման արդյունքի:

Հոկտանյանն իր հերթին նշեց, որ կոռուպցիայի ընկալման համաթիվի հաշվարկն իրականացվում է 1995-ից, իսկ 2003-ից Հայաստանը գտնվում է դասակարգման աղյուսակում: Նա մի կարևոր ճշտում արեց, որ սա միայն հանրային սեկտորի կոռուպցիան է ցույց տալիս․ «Այս ցուցիչը միայն տվյալ երկրի և տվյալ երկրին առնչվող գործարարների ու փորձագետների ընկալումն է ցույց տալիս: «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ն ինքը չի, որ հաշվարկում է, այդ կազմակերպությունը վերցնում է 12 հայտնի միջազգային կազմակերպությունների (ՀԲ, Համաշխարհային տնտեսական ֆորում, «Ֆրիդոմ Հաուս» և այլն) ուսումնասիրություններ, որոնց ուսումնասիրությունների մեջ կան նաև կոռուպցիայի վերաբերյալ հարցեր: Կազմակերպությունը այդ ուսումնասիրություններից առանձնանցում է կոռուպցիայի վերաբերյալ հարցերը, բերում է 0-100 սանդղակի, ապա մաթեմատիկական մեթոդներով հաշվարկում է ամեն մի աղբյուրի կողմից համաթիվը: Կոնկրետ Հայաստանի դեպքում 6 աղբյուր կա, որոնք ընդգրկում ենՀայաստանն իրենց ուսումնասիրություններում: Դրանից հանվում է միջին թվաբանականը և ստանում այդ ցուցիչը»,-ասաց նա:

Հոկտանյանի խոսքով, մինչև 2012-2018 թվականներին այդ ցուցչիը տատանվում էր 33-37-ի միջև. «Դրանից հետո եղավ կտրուկ առաջընթաց 2 տարիների ընթացքում, 2019-ին միանգամից 42 բարձրացավ, իսկ 2020-ին ևս 7 միավոր ավելացավ: 2021-ին կանգնեց աճը, և այս տարի նահանջեց: Այդ նահանջը վիճակագրորեն զգալի չի, բայց անհանգստանալու կարիք կա, 3 միավոր նահանջը քիչ չէ»:

Անդրադառնալով պատճառներին, Հոկտանյանը չցանկացած ընդհանրացում անել կամ առանձին ոլորտներ վերցնել. «Բայց նայելով ուսումնասիրությունները, տեսնում ենք, որ այդ երեք միավոր նահանջի մոտավորապես 70 տոկոսը տվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ուսումնասիրությունը: Դրանք երկու տիպի հարցեր են. առաջինը այն է, թե բիզնեսները որքանով են ապօրինի վճարներ կատարում պետական տարբեր ծառայություններին, երկրորդը այն է, թե որքանով են հանրային միջոցներն ուղղվում ոչ օրինական ձևով մասնավորին: Դա այն է, երբ գնումների և այլ գործընթացների միջոցով տեղի է ունենում հանրչային միջոցների յուրացում, նաև միջնորդավորված կերպով երևում է այն երևույթը, որը կոչվում է պետության զավթում, այսինքն ֆինանսաօլիգարխիկ խմբերը սկսում են թելադրել օրենսդիր ու գործադիր իշխանություններին»:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2022 թվականին մի քանի հիշարժան ձերբակալություններ են ունեցել այդ առումով, և ընդգծեց, որ այս իրավիճակը շատ խորը պետք է ուսումնասիրվի, և պետք է հասկանան, թե ինչ լրացուցիչ քայլեր կարելի է անել, որ Հայաստանը շարունակի տպավորիչ առաջընթացի տիրույթում մնալ։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
10:20 Եթե մենք այսօր չպայքարենք, վաղը ապրելու տեղ չենք ունենա. մանկավարժ
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա