Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:13 24-12-2022

Ադրբեջանն իրավասու չէ մեզ թելադրել, թե ում որտեղ նշանակել․ արցախցի պատգամավոր

Ակնհայտ է, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ ադրբեջանական ամենաբարձր մակարդակով ուղղորդում կա։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։ «Երեկ կայացած Լավրով- Բայրամով» հանդիպման ժամանակ, նույնիսկ այդ մակարդակում հնչեցին քննադատությունն ու պահանջները։

Դա, ըստ երևույթին, կապված է նաև Ռուբեն Վարդանյանի ունեցած դրսի կապերի, աշխարհի մակարդակով ունեցած տարբեր հնարավորությունների հետ։ Ադրբեջանցիները վախենում են, որ նա այս ամեն ինչը կարող է ծառայեցնել Արցախին ու ինչ-որ դրական լուծումներ գտնի»,- ասաց նա։

Ըստ արցախցի պատգամավորի՝ Ադրբեջանի համար հատուկ պատճառ պետք չէ՝ որևէ սադրանք երկնելու համար։ «Նրանք ցանկացած առիթով սադրանքների գնում են։ Բայց, կարծում եմ՝ իրենք իրավունք չունեն նման ուլտիմատումներ նշանակել։ Եվ, եթե Հանրապետության նախագահը որոշում է կայացրել և Ռուբեն Վարդանյանին համապատասխան պաշտոնի է նշանակել՝ սա նրա լիազորությունների շրջանակում է։ Ադրբեջանն իրավասու չէ մեզ թելադրել, թե ում որտեղ նշանակել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի այս անհանգստությունները բանակցային հետագա գործընթացի վրա բացասական հետևանք ունենալու վերաբերյալ հարցին՝Հարությունյանը նկատեց․ հայկական կողմից բանակցողը չի փոխվել։ «Ռուբեն Վարդանյանի նշանակումից հետո այդ դիրքերում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Այդ առումով իրենց նպատակներն արդարացնելու և նրանց ուլտիմատումը կյանքի կոչելու համար խորամանկությունների են դիմում։ Այն պատասխանատուները, որոնք ռուսների հետ բանակցում էին՝ շարունակում են բանակցել։ Մեր երկրի արտաքին քաղաքականությունը, այնքանով, որքանով հնարավոր է՝ իրականացնում է հանրապետության նախագահը։ Իսկ Ադրբեջանի հետ այդ գլոբալ բանակցությունները Հայաստանն է վարում որպես եռակողմ հայտարարության կողմ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին