Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:51 08-02-2023

Ենթադրում էի՝ Վահե Յաքուբյանի անվան կողքին Դավիթ Հարությունյանի անունն էլ պետք է հնչեր. Քոչարյանը՝ գլխավոր դատախազին

«Վահե Յաքուբյան ազգանունը երբ հնչեցրեցիք, ինձ մոտ հիշողություններ արթնացան, ենթադրում էի, որ Դավիթ Հարությունյանի անունն էլ պետք է հնչեցնեք։ Դա իրավաբան Վահե Յաքուբյանն է՝ «Անի» հյուրանոցի մի հարկը սեփականաշնորհած, և խարդավանքների մեջ պարբերաբար նաև Դավիթ Հարությունյանի եղբոր իրավաբանական ծառայությունների հետ համագործակցած․ «Գլենդել հիլզ»-ը դրա արդյուքն է։ Պատահական չէ, որ Սեյրան Օհանյանը մակագրել է՝ նախագահի հետ կքննարկեն։ Սա մեծ ավանտուրա է բացահայտված, որի մեջ ներքաշվել է Պաշտպանության նախարարությունն ու նախարարը»,- ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ հարցնելով Վարդապետյանին՝ ճի՞շտ է հիշում, նույն Վահե Յաքուբյանի մասի՞ն է խոսքը։

Ի պատասխան գլխավոր դատախազն ասաց, որ նույն անձն է․ «Իրականում այստեղ ես ներկայացրեցի Սեյրան Օհանյանին վերագրվող դրվագը։ Բայց այստեղ կա մի այլ՝ մեծ դրվագ էլ, որը վերաբերվում է արբիտրաժի հետ կապված հարցերից, որն Օհանյանի հետ կապված չէ»։

Արձագանքելով՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ արդյունքում գումար չծախսելով մեր երկրում, դարձել են հսկայական ունեցվածքի տեր․ «Կարծում եմ՝ Վահե Յաքուբյանը պետք է հայտնաբերվի, եթե չեմ սխալվւմ՝ Կանադայում»։

Նշենք, որ «Գլենդել հիլզի» սեփականատեր Վահե-Վասկեն Յաքուբյանը Օհանյանի գործով մեղադրյալ է, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել