Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:00 07-02-2023

Թբիլիսիի դատարանը մերժել է Սաակաշվիլիին ազատ արձակելու միջնորդությունը. Սաակաշվիլին որոշումը համարում է մահվան դատավճիռ

Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ երեկոյան մերժել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առողջական պատճառներով ազատ արձակելու և դատական գործը հետաձգելու վերաբերյալ նրա փաստաբանների ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ գործընթացը շարունակվել է մի քանի շաբաթ։ Դատավոր Գիորգի Արևաձեն նշել է, որ այս ընթացքում կայացել է 15 լսումներ, որոնցում հարցաքննվել են պաշտպանության և քրեակատարողական ծառայության 24 վկաներ, սակայն նախկին նախագահի պաշտպանները, այդպես էլ չեն ներկայացրել հայտը բավարարելու համար անհրաժեշտ փաստարկներ:

Սաակաշվիլիի ֆեյսբուքյան պաշտոնական էջում երկու հայտարարություն է հրապարակվել, այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Թբիլիսիի դատարանը նրան կալանքի տակ է թողել։

Առաջինը, վրացերեն, շատ կարճ է գրառում է, որում մասնավորապես ասվում է. «Ոչինչ չի կարող կոտրել ինձ: Հիմա պայքարելու ժամանակն է։ Ժամանակն է, որ բոլոր ուժերը համախմբվեն։ Մենք չունենք Վրաստան, որ հանձնենք Ռուսաստանին»։

Երկրորդ հայտարարության մեջ Սահակաշվիլին անգլերենով գրել է , որ «վրացական դատարանում լսումները կատարյալ ֆարս են ստացվել» և, փաստորեն, դատարանը հաստատել է նրա մահապատիժը։

Վրաստանի նախկին նախագահը հայտնել է, որ պաշտպանական կողմին վկա են եղել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից և Վրաստանից ժամանած հեղինակավոր բժիշկների խումբը, գրեթե բոլորը կատարել են անձնական զննումներ, ոմանք՝ մի քանի անգամ։ «Պետական ​​փորձագետները նույնիսկ մեկ անգամ չփորձեցին ինձ տեսնել, բայց դատարանը հավատաց նրանց, և ոչ թե միջազգային թիմին, որի կազմում էր Նոբելյան մրցանակի դափնեկիրը, ով ասաց, որ եթե ես մնամ բանտում, ապա կմեռնեմ»,- գրում է նա։

Սաակաշվիլին նաև պատահական չի համարում, որ վերջին շաբաթներին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մի քանի անգամ գովել է Վրաստանի կառավարությանը։ «Պուտինը խոստացել է կախել ինձ գնդակներից, և թվում է, թե նա իրագործում է պլանը իր վստահված ռուս օլիգարխ Իվանիշվիլիի միջոցով»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան