Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:50 06-02-2023

Թուրքիայի Իսքերենդունի նավահանգստում երկրաշարժից հետո խոշոր հրդեհ է բռնկվել

Թուրքիայի հարավում գտնվող Իսքենդերուն (պատմական Ալեքսանդրետ-խմբ․) նավահանգստում տեղի ունեցած երկրաշարժից հետո խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես փոխանցում է թուրքական Սաբահ պարբերականը, կրակն արագորեն տարածվել է հարյուրավոր նավերի բեռնարկղերի մեջ։

Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է այն վայրում, որտեղ պահվում էին տարաներ, որոնք ցնցումների հետևանքով բառացիորեն նետվել էին կույտի մեջ։ Հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ այրվել են կրակի մեջ։

Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։

Նշենք, որ Իսքենդերունը Թուրքիայի խոշոր նավահանգիստներից մեկն է Արևելյան Միջերկրական ծովի տարածքում: Նավահանգիստն ընդունում է փոխադրիչներ, նավթատարներ, կոնտեյներային նավեր։ Ըստ Marinetraffic պորտալի՝ 46 նավ ներկայումս խարսխված է նավահանգստում, ևս 54-ը պետք է ընդունվեր օրվա ընթացքում, սակայն երկրաշարժերից հետո նրա աշխատանքը դադարեցվել է։

Հիշեցնենք, որ ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Հաթայի նահանգը, որում գտնվում է Իսքերենդունի նահանգիստը, պատմական Ալեքսանդրետի սանջակն է, որը 1918-1938 թվականներին գտնվել է Սիրաիայի կազմում։ 1937 թվականից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ալեքսանդրետի սանջակը անցել է Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938 թվականին Թուրքիայի կողմից անցկացված կեղծ հանրաքվեի արդյունքում այստեղ ստեղծվել է Հաթայի ինքնավար պետությունը, իսկ 1939-ի հունիսին՝ միացվել է Թուրքիային։ Սիրիան մինչև այժմ չի ճանաչում այս անեքսիան և սանջակը համարում է իր անբաժանելի մասը։





Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
19:14 Ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին
15:30 Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության
23:17 Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը
12:44 Մեկ տասնյակից ավելի քրվարույթներով 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ