Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:38 06-02-2023

Նիկոլ Փաշինյանի որոշ ելույթներ և նյութեր հեռացվել են Armtimes.com-ից

Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում գրած նյութերի ու նաև նրա գործունեության մասին պատմող կամ նրա ելույթներին վերաբերող որոշ նյութեր հեռացվել են Armtimes.com-ից։

Մասնավորապես, մեր ուշադրությունը գրավել էր նրա 2015 թ-ի մարտի 19-ի ելույթը՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի Երևանում տեղի ունեցած նիստում:

Այս ելույթը վիդեո տարբերակով հասանելի է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Գրառման մեկնաբանություններում Փաշինյանը տեղադրել է Armtimes.com-ում հրապարակված տեքստային տարբերակը՝ գրելով․ «Նրանց համար, ովքեր նախընտրում են կարդալ և ոչ թե լսել:)»։

Մեկնաբանությունում տեղադրված հղումը, սակայն, այլևս բացակայում է։



Oragir.News-ը պարզաբանում խնդրեց կայքի խմբագրից։ Գագիկ Ավետիսյանն ասաց, որ եթե յութուբյան էջում նյութն առկա է, ուրեմ պետք է նաև կայքում լինի։ «Եթե կայքում չկա տեքստային տարբերակը, ապա, հավանաբար, այս նյութի թերթային տարբերակում կա օրինակ։ Բայց չեմ կարծում, որ կայքում չլինի, ուղղակի որոնման համակարգով պետք է փորձել, գուցե վերնագրային տարբերություններ կան, որ հնարավոր չէ գտնել։ Միգուցե, վերնագրում բառերը սխալ են գրված, եթե հիշենք, թե ինչ վերնագրով է դրվել՝ միգուցե կկարողանանք գտնել։ Ուղղակի տարիների վաղեմություն ունեն նյութերը, դրա համար էլ դժվար, թե կարողանանք հիշել»։

Դիտարկմանը, թե կարո՞ղ է վստահեցնել, որ որևէ նյութ չեն հեռացրել կայքից՝ նա նշեց, որ 2015 թ-ին չի եղել «Հայկական ժամանակի» խմբագիրը և չի կարող ոչինչ այդ ժամանակների համար վստահեցնել։

«Կարող եմ իմ պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ ինչ-որ բան վստահեցնել կամ ոչ, բայց 2015-ի դրությամբ չեմ կարող վստահեցնել»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում