Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 13:20 06-02-2023

Իրանը հրաժարվել է Ադրբեջանի օգնությունից, սակայն ընդունել է Ռուսաստանի օգնությունը

Իրանի Իսլամական Հանրապետությունն համաձայնել է ընդունել Ռուսաստանի հումանիտար օգնությունը, մինչդեռ հրաժարվել է Ադրբեջանի առաջարկած օգնությունից։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժած անձանց տրամադրվելիք օգնությունը ներկայումս ճանապարհին։ Բացի այդ Իրանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որ երկրաշարժից տուժածներին օգնության առաջին խմբաքանակը կուղարկվի վաղը։

Հատկանշական է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ուղարկված օգնությունն Իրան կուղարկվի Հայաստանի տարածքով։ Քանի որ Ռուսաստանը և Հայաստանը ուղիղ ցամաքային սահման չունեն, եղանակային պայմանների պատճառով որոշակի խնդիրներ են առաջացել Վրաստանի տարածքով անցնող ճանապարհների հետ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, հունվարի 28-ին տեղական ժամանակով ժամը 21:44-ին Իրանի տարածքում տեղի է ունեցել 5․9 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելքում: Հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, վիրավորվել՝ ավելի քան 900-ը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի իշխանությունները Խոյ քաղաքում տուժածներին օգնելու փոխարեն հետապնդում է իր քաղաքական շահերը։ Նշվում է, որ ավելի վաղ Թուրքիան և Ադրբեջանը առաջարկել էին իրենց օգնությունը, սակայն իրանական կողմը մերժել էր։

Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
19:14 Ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
15:30 Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության
17:52 Անի Օհանյանը հանցագործության մասին նոր հաղորդու՞մ է տվել Անդրեի դեմ
23:17 Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը