Մամուլ 3 տարի առաջ - 08:05 03-02-2023

Շրջափակված Արցախին ով ինչով կարողանում է, փորձում է օգնել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

« Շրջափակված Արցախին ով ինչով կարողանում է, փորձում է օգնել: Մեկը՝ նյութական օգնությամբ, մյուսը՝ սննդով, երրորդը` խոսքով: Դեռ տարեսկզբին Մայր Աթոռը նամակ է հղել իր թեմերին` առաջարկելով աջակցել Արցախի մեր եղբայրներին: Շատ թեմերից են արձագանքել, եւ բավականին միջոցներ են հանգանակվել, որոնք առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ձեռքբերման վրա են ծախսվել եւ մեծ դժվարությամբ հասցվում են Արցախ:

Մոսկվայի հայկական եկեղեցին իր էջում գրել է. «Արցախի համար հումանիտար օգնություն կազմակերպելու Վեհափառ հայրապետի հորդորին արձագանքեցին տարբեր քաղաքներում ապրող մեր հավատավոր զավակները, 3 օրվա ընթացքում հավաքագրվեց 2 միլիոն 800 հազար ռուբլի: Գումարը փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը, սակայն, բավարար է շուրջ 20 տոննա սննդամթերք գնելու համար: Սիրելի քույրեր եւ եղբայրներ ի Քրիստոս, շրջափակման ծանր պայմաններում հայտնված Արցախի մեր հայրենակիցներն ամենքիս օգնության կարիքն ունեն, եւ մենք շարունակում ենք կազմակերպել հումանիտար օգնության հավաքագրումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին