Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:45 01-02-2023

Սաակաշվիլին խնդրում է իր սիրտը թաղել Կիևում, եթե նա չտեսնի Ուկրաինայի հաղթանակը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով պահանջում էր իրեն տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, ելույթ է ունեցել իր գործով անցկացված դատավարության ժամանակ։ Ինչպես փոխանցում է Комерсанть-ը, Սաակաշվիլին կրկնել է, որ բուժօգնություն ստալու կարիք ունի։

Վերջինս միևնույն ժամանակ խնդրել է իր սիրտը թաղել Ուկրաինայում, եթե չկարողանա ապրել այնքան, որ տեսնի ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինայի հաղթանակը։ «Եթե ես չապրեմ այնքան, որ տեսնեմ Ուկրաինայի հաղթանակը, որը շատ մոտ է, իմ սիրտը պետք է թաղվի Կիևում, քանի որ այն պատկանում է Ուկրաինային»,- ասել է Սաակաշվիլին՝ իր դատավարության ժամանակ, որը հեռարձակվում էր ուղիղ եթերով։

Հատկանշական է, որ ինքն իր հայտարարությունն արել է ուկրաիներենով՝ ընդգծելով, որ չի կասկածում Ուկրաինայի հաղթանակի հարցում։ Սաակաշվիլին նաև նշել է, որ ինքը հպարտանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիով։

Սաակաշվիլին, որը Թբիլիսիի դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման է դատապարտվել, պնդում է, որ կալանքի ժամանակ խոշտանգումների է ենթարկվել և նույնիսկ իրեն փորձել են մահացու թունավորվել: Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ ազատությունն ու առողջությունը զոհաբերելուց հետո պատրաստ է զոհաբերել իր կյանքը և խնդրում է միայն համարժեք բուժում։

Ամենից շատ դիտված

13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
17:52 Անի Օհանյանը հանցագործության մասին նոր հաղորդու՞մ է տվել Անդրեի դեմ
15:30 Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
12:44 Մեկ տասնյակից ավելի քրվարույթներով 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ
14:34 Ամուսնությունից հետո՝ առաջին համատեղ տեսանյութը. Ալեքսանդր Բաբասյանը ցույց է տվել իր նոր ընտրյալին