Ներքին 3 տարի առաջ - 18:07 31-01-2023

2 բնակարան Երևանում, 1 հողամաս, 150 հազար դոլար․ Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նորանշանակ նախագահի ունեցվածքը

Oragir.News-ը մեկ շաբաթ առաջ հայտնել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ կնշանակվի դատավոր Ավագ Գաբրիելյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Ներկայացնում ենք Ավագ Գաբրիելյանի կենսագրությունը և ունեցվածքը․

Ով է Ավագ Գաբրիելյանը

Ծնվել է 1976 թվականին Գորիս քաղաքում։
Կրթություն 1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատանքային փորձ

2001 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական։
2002 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանում` որպես դատավորի օգնական։
2007 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի ավագ օգնական։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2018 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ունեցվածքը

2022 թ-ին ներկայացրած հայտարարագրում Ավագյանը որպես անշարժ գույք հայտարարագարել է 2 բնակարան Երևանում, որոնցից մեկը Ավանում, մյուսը Կենտրոն վարչական շրջանում և մեկ հողամաս Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։

Նա նաև հայտարարագրել է PORSCHE մակնիշի մեկ ավտոմեքենա։

Դրամական միջոցներից Գաբրիելյանն հայտարարագրել է տարեվերջին բանկային հաշվին եղած 204 հազար դրամ գումարը։ Իսկ կանխիկ միջոցներից դատավորն հայտարարագրել է 150 հազար դոլար, 10 հազար եվրո և 7 մլն դրամ գումարը։ Տարվա ընթացքում Ավագյանի եկամուտը կազմել է 10 մլն 392 հազար դրամ, որը աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունն է։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը