Ուղիղ եթեր
Մենք էլ ենք երիտասարդ եղել, մենք էլ ենք ինչ-որ բաներում սայթաքել․ Արա Սահակյան
copy image url

Մենք էլ ենք երիտասարդ եղել, մենք էլ ենք ինչ-որ բաներում սայթաքել․ Արա Սահակյան

Ներքին 2 տարի առաջ - 23:00 30-01-2023
«Ես որևէ կարծիք չունեմ նորանշանակ փոխնախարարի մասին»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը՝ անդրադառնալով Վահան Կոստանյանի՝ նոր պաշտոնում նշանակմանը։

Հարցին, թե ինչ ներդրում կարող է ունենալ այս երիտասարդը մեր արտաքին քաղաքական և արտաքին դիվանագիտական հարաբերություններում, Արա Սահակյանն ասաց, որ կարող է ներդրնել իր երիտասարդական ավյունը։

«Իհարկե, դա բավարար չէ, բայց չի խանգարի որևէ գործի մեջ թարմություն մտցնելը։ Պետական աշխատանքը, եթե խոսում ենք զարգացած ինստիտուցիոնալ կառույցի մասին, մեկ հոգին ո՛չ կարող է ձախողել, ո՛չ էլ կարող է պատնեշներ փլուզել ու գործը առաջ տանել։ Դա մեծ, հսկայական կոլեկտիվի աշխատանք է, որտեղ յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր դերը, կատարում է որոշակի վերլուծություն, ներկայացնում է որոշակի կարծիքներ, այդտեղ որոշումներ ընդունվում են բարձր մակարդակով՝ նախարարի մասնակցությամբ։ Այնպես որ, եթե կարծում եք, որ որևէ աշխատակից , թեկուզ փոխնախարար, կարող է արմատապես փոխել դրական կամ բացասական ուղղությամբ՝ դա չափազանցություն է։ Անհատները կարող են մեծ դեր ունենալ արվեստում, այնտեղ, որտեղ ստողծագործական տարրը մեծ է, իսկ պետական աշխատանքում որոշիչը ընթացակարգերն են ու որոշված գործառույթները»։

Դիտարկմանը, թե որքանով այս անհատի կրթությունը, անցած ճանապարհը կարող է թույլ տալ իրեն վերլուծություններ կատարել, խորհրդատվություն ներկայացնել, ներկայացնել Հայաստանը, նա պատասխանեց, որ մեր գործադիր իշխանությունը հիմա ղեկավարում է մի մարդ, որը խորը արգահատանք ունի սիստեմատիկ կրթության նկատմամբ։

«Ինչո՞ւ եք զարմանում։ Ինչո՞ւ է այս դեպքը զարմանք առաջացրել, կարծեմ՝ սա տրամաբանական շարունակությունն է ընդհանուր վիճակի, ես հիմա ուզում եմ ասել, որ դա շատ էական հարց չէ, ես բացի մի ֆոտոյից, որտեղ ինչ-որ գրառում կա, այլ բան չեմ նկատել։ Մենք էլ ենք երիտասարդ եղել, մենք էլ ենք ինչ -որ բաներում սայթաքել, այ, որ ասեք ինչ-որ բան է ասել, ինձ ավելի հեշտ կլինի դատողություններ անել, բայց ամեն դեպքում՝ վստահ եղեք, որ եթե ԱԳՆ-ում սեղանին դրվում է որևէ կեսէջանոց փաստաթուղթ, որը պետք է կողմնորոշիչ լինի, դրա վրա աշխատում են բազմաթիվ մասնագետներ։ Ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ մամուլում հնչած մտահոգությունները կսթափեցնեն իրեն, և նա ավելի պատասխանատու ձևով կմոտենա իր վարք ու բարքին, իր վարվեցողությանը, որովհետև դիվանագիտության մեջ վարվեցողության կանոնները շատ կարևոր են, դիվանագետի կերպարը շատ կարևոր է։ Հավանաբար, այո՛, օբյեկտիվ հիմքեր կան անհանգստության համար, բայց լրատվամիջոցների և մեր խնդիրն է եղած թերությունների վրա ուշադրություն սևեռելը, բայց սրանով մեր գործը չպետք է ավարտված համարեք և պետք է հետևենք, թե նա ինչպես կգործի»։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ

Ձեզ գուցե հետաքրքրի