Ներքին 3 տարի առաջ - 12:29 28-01-2023

Պետք է ստեղծենք այնպիսի պետություն, որտեղ նման սխրանքների ու անձնազոհությունների կարիք չի լինի. Արման Թաթոյան


«Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը ուղերձ է տարածել Բանակի օրվա առթիվ:

«Մենք պետք է կանգնենք մեր զինվորի ու սպայի կողքին այսօր ավելի ամուր ու հաստատակամ, քան երբևէ: Նրանք իրենց կյանքի ու առողջության հաշվին պաշտպանում են մեր անկախությունն ու անվտանգությունը և արժանի են հարգանքի ու խոնարհման:

Բանակը մեր պետականության ամենաարժեքավոր ձեռքբերումներից է: Այն անցել է կայացման փառավոր ճանապարհ: Ցավոք, հիմա անցնում է ծանր փորձությունների միջով, բայց վստահ ենք, որ նշմարվելու են հաղթահարման ուղիները:

Այս օրը ևս մեկ առիթ է, որ մենք մեր երախտիքի խոսքն ուղղենք բոլոր նրանց, որոնց հարազատներն իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքն ու մեր երեխաների ապագան, ինչպես նաև առողջություն մաղթենք բոլոր վիրավոր զինծառայողներին:

Մենք պետք է ստեղծենք այնպիսի պետություն, որտեղ նման սխրանքների ու անձնազոհությունների կարիք չի լինի, իսկ հարկ եղած դեպքում՝ լինենք լիովին պատրաստ:

Մենք պետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն:

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը շնորհավորում է բոլորին Հայոց բանակի օրվա առթիվ:

Շնորհավո՜ր տոնդ, հայոց բանակ» ,-նշել է Մարդու իրավունքների նախկին պաշտպանը:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան