Երևան +11°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:16 27-01-2023

Հաճախակի փոփոխությունները խոսում են իշխանության կադրային ճգնաժամի մասին. Բարսեղյան


«Մարզպետների աշխատանքի մոնիթորինգ չեմ արել, ես ընդամենը հետևում եմ, թե ինչ ղալմաղալ, աղմուկ կա, ինչ պռոբլեմներ են առաջանում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ, ակումբի հիմնադիր Լևոն Բարսեղյանը։

«Այդպեսի որևէ աչքի ընկնող բան չեմ հիշում, դա է ինձ համար կարևոր, որովհետև մարզպետներն ընդամենը կառավարության գործագիր մարմիններն են մարզերում, իրենցից կախված է քաղաքական նախաձեռնությունների, ծրագրերի մեծ ներդրումային գաղափարների առաջ քաշելը, աջակցական նախաձեռնողական որևէ բան կախված չէ այս գործող օրենսդրությամբ»,- ասաց Բարսեղյանը և հավելեց․ «Այս խոսքով, ամենափոքր համայնքի համայնքապետն ավելի մեծ ազդեցություն ունի իր գյուղի ապագայի վրա, քան թե մարզպետները՝ մարզի զարգացման վրա։ Այդ իմաստով ես չափազանցված եմ համարում մարզպետների և մարզպետարանների դերակատարումը»։

«Ինձ համար բավական է, որ մարզպետների գործունեությունը օրինազանցություններ, խախտումներ, խայտառակություններ չունենան»,- ասաց Բարսեղյանը։

Բարսեղյանն ավելացրեց, որ այս իմաստով Նազելի Բաղդասարյանը, ըստ իրեն, եղել է բարեխիղճ մարզպետ և իր գործը կատարել է՝ կառավարության մարզային անելիքը։ Խոսելով մարզաբնակների վերաբերմունքից Բաղդասարյանի նկատմամբ՝ Բարսեղյանն ասաց. «Չեմ նկատել ինչ-որ մի զանգվածային հիացմունք կամ զանգվածային դժգոհություն․ մարդիկ նայում են այդ նշանակումն իրենց օգուտ տալի՞ս է, թե՞ ոչ»։

«Ըստ իս, մարդիկ մի առանձնահատուկ դժգոհություն կամ հիացմունք չեն ունեցել։ Մարդիկ շատ լավ հասկանում են, թե ումից ինչ է կախված։ Հարցը միայն Բաղդասարյանը չէ, հարցը միայն Շիրակի մարզը չէ, հարցը ընդհարապես Հայաստանի քաղաքական դրվածքն է, լավ օրից չէ, որ հաճախակի փոխվում են պաշտոնյաններ, ոչ միայն մեր մարզում, այլ նաև նախարարություններում՝ նախարարներ, փոխնախարարներ։ Եթե վերցնենք, նայենք, կտեսնենք, որ այդ փոփոխությունները շատ հաճախակի են հատկապես հեղափոխությունից հետո, դա ոչ լավ կառավարման արդյունք է, ոչ էլ վատ կառավարման»,- ասաց Բարսեղյանն։

Խոսելով այն մասին, որ վերջին հինգ տարում արդեն 5-րդ մարզպետն է նշանակվում, Բարսեղյանն ասաց․ «Այս ամբողջը ստացվել է նրանից, որ երկիրը տասնամյակների ճգնաժամի մեջ է եղել։ Այն ժամանակ էլ են մարզպետներ փոխվել, Շիրակի մարզպետարանը եղել է մեկ տարուց ավել ժամանակ, որ մարզպետ չի ունեցել։ Այդ ժամանակ մարզպետի պաշտոնակատար էր մարզպետի տեղակալը, ոչ ոք չեր ուզում գալ այստեղ մարզպետ լինել, քանի որ պռոբլեմներ կային մարզում, ոչ մեկ զահլա չուներ։ Մարզպետների շատ հաճախակի փոփոխությունները խոսում է նոր իշխանության կադրային ճգնաժամի մասին»։

Խոսելով կադրային ճգնաժամի պատճառներից՝ Բարսեղյանն ասաց. «Նոր իշխանության կադրային ճգնաժամը որտեղից է, որտեղից նոր իշխանությունը պետք է ունենա պատրաստված պաշտոնյաներ, կարող եք կռահել, Քոչարյանի, Սարգսյանի կառավարման 20 տարիների ընթացքում ուրիշ որևէ քաղաքական ուժ, բացի իրենց հետ կոալիցվածները, ինչ որ կադրային պաշար կարող էին ավելացնել, աճեցնել ընդդիմադիր կուսակցությունները, օբյեկտիվորեն չէին կարող։ Մեկ էլ գալիս են իշխանության, ժողովուրդը ընտրել է, մեկ էլ պարզվում է, որ բազմաթիվ պաշտոնների համար պատրաստված մարդիկ չկան»։

Ըստ Բարսեղյանի, այս կադրային ճգնաժամը ոչ միայն մարզպետների կառավարման ոլորտում է, այլև այլ ոլորտներում։ «Ես համարում եմ, որ կադրային ճգնաժամ է, դա շատ վատ է, դա պետք է հաղթահարել, դրա համար պետք է կադրեր պատրաստել, ոչ միայն մարզպետարանական կառավարման, այլև ուրիշ ոլորտներում դատաիրավական, դատական և այլն, և այլն։ Դա լուրջ պռոբլեմ է, որը այս իշխանությունը դեռևս չի կարողանում հաղթահարել, և ստիպված է լինում նորանոր երիտասարդ կադրեր նշանակել և հետո ինչ-որ փորձառությունից հետո տանել ուրիշ պաշտոնների, չի բացառվում, որ Նազելի Բաղդասարյանն էլ մեկ այլ պաշտոնի նշանակվի և այդպես շարունակ»։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին