Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:41 01-07-2022

Հաճախակի բացակայությունների պատճառով չի կատարել իր պարտականությունները. Ջուլհակյանը՝ Սաղաթելյանին պաշտոնազրկելու մասին

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել «Քաղաքացիական» պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ: Օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու եւ Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծերն են:

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասաց, ՔՊ-ն կողմ է քվեարկել Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը՝ հարգելով քաղաքացիների ընտրությունը։

«ՔՊ-ն հանդես է գալիս ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղթելյանին իր պաշտոնից հետ կանչելու նախաձեռնությամբ։ Թե՛ ընտրության, թե՛ լիազորությունների դադարեցման գործընթացները գտնվում են բացառապես խմբակցությունների կայացման և ԱԺ կողմից քաղաքական որոշումների կայացման ու ԱԺ կողմից սեփական գործունեության կազմակերպման տիրույթում», - ասաց Ջուլհակյանը։

Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանին վերաբերող ԱԺ որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Իշխան Սաղաթելյանը այս տարվա հունվարի 17-ից մինչեւ հունիսի 29-ը ներառյալ, այսինքն՝ կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել է թվով 198 բացակա: ԱԺ խորհուրդը ձեւավորման պահից գումարել է թվով 25 նիստ, Իշխան Սաղաթելյանը ներկա է եղել միայն 7-ին:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները