Ներքին 40 րոպե առաջ - 09:00 22-10-2026

Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է

Օրինաչափություն է, որ երբ որևէ հիմնարկ բաժնեմասի տեսքով ՔՊ֊ն «ոտք է դնում», անմիջապես այնտեղ են հոսում վերջիններիս անթիվ կողմնակիցներն ու բարեկամները։

Այդպես եղավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ դեպքում։ Նմանատիպ իրավիճակ է «Հայփոստում», որը վաղուց արդեն կարծես ՔՊ֊ականների բնօրանը լինի։ Բացառություն չէ «Զանգեզուրի պղմձամոլիբնենային կոմբինատ» ՓԲԸ֊ն, որտեղից Կոտայքի նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանի ամուսինը միլիոնավոր դրամներ է ստանում։

Տվյալ դեպքում հարցը ունի մեկ այլ նրբերանգ, որը Աննա Հակոբյանի` որպես ընտանեկան արժեքների ջատագովի տիրույթից է. անհնար է պատկերացնել, թե քանի՞ օրը կամ ամիսը մեկ են հանդիպում տարբեր աշխարհագրական հեռավոր լանդշաֆտներում աշխատող ամուսինները, քանի ոև Քաջարանից (եթե իհարկե մարզպետի ամուսինը հաճախում է աշխատանքի) Հրազդան ամենօրյա տեղաշարժը գործնականում անհնարին է։

Ամենից շատ դիտված