Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գիտակցում Եվրոպական միության հետ մերձեցման բոլոր ռիսկերը:
Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի 19-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում:
«Մենք տեսնում ենք, թե ճնշման ինչպիսի մեթոդների են նրանք ենթարկում այն երկրներին, որոնք հայտարարում են ԵՄ-ին միանալու մասին կամ դառնում են անդամակցության թեկնածու. նրանցից պահանջում են հրաժարվել սուբյեկտայնությունից և դեռևս մինչև նրանց ֆորմալ անդամակցությունը ԵՄ-ին որպես պարտադիր պայման նշում են միանալը ընդհանուր արտաքին քաղաքականությանը, անվտանգության ոլորտի քաղաքականությանը, միանալ բոլոր այն հայտարարություններին, որոնք նրանք [ԵՄ-ն] անում են»,- նշել է Գրուշկոն:
Նա ընդգծել է, որ ԵՄ հայտարարությունների 80%-ը վերաբերում են Ռուսաստանին, ուստի «ռիսկերը չտեսնելն ուղղակի անհնար է»:
Մոսկվան հարգում է պետությունների ընտրությունը, սակայն ելնում է նրանից, որ պետությունների ղեկավարները ճիշտ են գիտակցում դրա հետ կապված բոլոր ռիսկերը: