Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 13:53 26-01-2023

Պաշտոնական Բաքուն Հայաստանի արտգործնախարարի ելույթը «կեղծավորության վառ օրինակ» է որակում

Պաշտոնական Բաքուն Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հունվարի 24-ի ելույթը որակում է որպես «կեղծավորության վառ օրինակ»։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ելույթը։

Հայտարարության մեջ նշվում է, Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակը ռազմական ճանապարհով լուծելու Հայաստանի արտգործնախարարի առաջարկը «լուրջ սպառնալիք է»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ «Հայաստանի ղեկավարների կողմից պատերազմի կոչ հնչեցնելու գաղափարը նորություն չէ»:

«Դեռևս 2019 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղը Հայաստան է, իսկ պաշտպանության նախկին նախարար Տոնոյանը հայտարարեց՝ նոր պատերազմ նոր հողերի համար։ Արտաքին գործերի նախարար Միրզոյանի ռազմական լուծման մասին առաջարկը ցույց է տալիս, որ Հայաստանը պատմությունից դասեր չի քաղել և դեռ չի գիտակցում ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիայի հետևանքները։ Անհրաժեշտ է կանխել հայկական կողմի այս արկածախնդրությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ իր կողմից՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների «կոպիտ խախտման վերաբերյալ Եվրամիությանը և միջազգային այլ կազմակերպություններին, ինչպես նաև խորհրդարաններին ներկայացված անհերքելի ապացույցները պատշաճ ուշադրության և դատապարտման չեն արժանանում, հայկական կողմին համարձակություն են տալիս»։ Բացի այդ ադրբեջանական կողմը շեշտել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի վերջին ելույթը «ոգեշնչված էր Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային մի շարք շրջանակների կողմից արված ոչ կոռեկտ, ոչ խաղաղասեր և վրեժխնդիր հայտարարություններով»։ Բաքուն միևնույն ժամանակ զարմանք է հայտնել, որ Հայաստանը հղում է կատարում միջազգային իրավունքի նորմերին և նշել այն անհիմն մեղադրանքները, որոնցում Ադրբեջանը տասնամյակներ շարունակ մեղադրում է Հայաստանին։

Բացի այդ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Արարատ Միրզոյանի պնդումները, թե Հայաստանը բարեխղճորեն մասնակցել է Ադրբեջանի նախաձեռնած երեք ուղղություններով բանակցություններին «չեն համապատասխանում իրականությանը»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդել է, խաղաղության օրակարգի վերաբերյալ առաջարկների ներկայացվելուց հետո «հայկական կողմն ամիսներ շարունակ չի արձագանքել Ադրբեջանի կոչերին, գործնական քայլեր չի ձեռնարկել գործընթացն առաջ մղելու համար, տարբեր պատրվակներով անընդհատ արգելափակել է գործընթացը»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը անհիմն է որակել Միրզոյանի այն պնդումները, թե Ադրբեջանը Հայաստանից պահանջում է արտատարածքային միջանցք ստեղծել։ Հայտարարության մեջ նշվել է, որ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատումը, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը։

«Հայաստանը համաձայնել է ապահովել իր տարածքով անարգել տեղաշարժը և պետք է կատարի այդ պարտավորությունը։ Զարմանալի է, որ հայկական կողմը, որը դեռ օկուպացիայի տակ է պահում 8 գյուղ և տասնյակ քառակուսի կմ ադրբեջանական տարածք, հայտարարում է, որ Ադրբեջանը հավատարիմ չէ սահմանազատման գործընթացին», - ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան