Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:47 24-01-2023

«Բոլորը կշտացել են ձեր մուրացկանությունից, պարզապես սկսեք մտածել կայուն խաղաղության մասին». ադրբեջանցի պատվիրակը Հայաստանին խորհուրդ է տալիս «չմուրալ»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը Հայաստանին խորհուրդ է տվել «չմուրալ միջազգային կազմակերպություններից»։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սեյիդովն այս մասին ասել է՝ պատասխանելով Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններին։

«Իմ սիրելի Հայաստանցի գործընկերներ, եթե խաղաղություն եք փնտրում, եթե մտածում եք ձեր ազգի ապագայի մասին, դադարեք մուրալ միջազգային կազմակերպություններին։ Բավական է, բոլորը կշտացել են ձեր մուրացկանությունից։ Պարզապես Ադրբեջանի հետ միասին սկսեք մտածել տարածաշրջանում կայուն խաղաղության մասին»,- ասել է Սեյիդովը։

Նա պնդել է, որ երկու տարի առաջ Ադրբեջանն այսպես կոչված «ազատագրել է իր օկուպացված տարածքները և վերականգնել արդարությունը»։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Բաքուն նախորդ երկու տարվա ընթացքում ամեն ինչ արել է խաղաղության համար, սակայն հայկական կողմը «մշտապես փորձում է խաբել միջազգային կառույցներին՝ օգտագործելով Լաչինի շրջափակում արտահայտությունը»։ «Նրանք դա անում են, քանի որ գիտակցում են, որ կորցրել են իրենց ուժը»,- ասել է Սեյիդովը:

Վերջինս նաև հայտնել է, որ չնայած Ադրբեջանը «ազատագրել է իր տարածքները, այնուամենայնիվ մարդիկ չեն կարող վերադառնալ հայրենի հողեր՝ Հայաստանի կողմից տեղադրված ականների պատճառով»։

Նա հավելել է, որ Հայաստանը չի կարող հանդիպել ադրբեջանական կողմի հետ և քննարկել տարածաշրջանի ապագան։ «Փոխարենը սադրում են Ղարաբաղում ապրողներին։ Հիմա Ղարաբաղ են բերել Ռուբեն Վարդանյանին: Այդ անձը գտնվում է մի շարք հաստատությունների պատժամիջոցների տակ»,- եզրափակել է Սեյիդովը:

Նշենք, որ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքը, իսկ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հպարտությամբ նշել է, որ Ադրբեջանն այժմ ավելի լավ դիրքեր ունի, որոնք ապագայում անհրաժեշտ կլինեն Հայաստանին հարվածելու համար։ Ռուբինյանը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի տարածքների կեսի՝ այդ թվում մայրաքաղաք Երևանի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում